f

Անկախ

Մեր ամենակախարդական փայտիկ ունեցող կառավարությունը, փաստորեն, կոտրել է փայտիկը. Աղվան Վարդանյան


Իմ ներկայացրած օրենսդրական փաթեթներից մեկի իմաստը կենսաթոշակներն ու նպաստներն ամեն տարի ինդեքսավորելն էր. գներն աճում են, իսկ թոշակներն ու նպաստերը նույնն են մնում եւ ստացվում է, որ ամեն տարի նույն կենսաթոշակով մարդն ավելի քիչ ապրանք ու ծառայություն կարող է գնել, քան նախորդ տարի: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ դա վերաբերելու էր 480 հազար մեր կենսաթոշակառուներին, 80 հազար նպաստառուներին:

«Մյուս նախաձեռնությունը. Կենսաթոշակառուները, որոնք անկանխիկ են ստանում թոշակը, պարտավոր են ամեն տարի մեկ անգամ այցելել բանկ եւ ապացուցել, որ իրենք գտնվում են Հայաստանում: Մինչդեռ մենք ունենք ՍԵԿՏ համակարգը, որը հստակ ցույց է տալիս, մարդը Հայաստանում է, թե ոչ: Մեր առաջարկությունն էր, որ մարդկանց թոշակից չզրկեն բանկ չներկայանալու համար: Թող կառավարությունը պարզի՝ մարդը ՀՀ-ում է, թե ոչ: Կառավարության փաստարկն այն է, որ երկքաղաքացիները կարող են Հայաստան մտնել մի անձնագրով, դուրս գալ այլ անձնագրով,- ասաց պատգամավորը:

Հաջորդ օրենսդրական նախաձեռնությամբ Աղվան Վարդանյանն առաջարկում էր, որ նվազագույն կենսաթոշակի հավասարվի պարենային զամբյուղի արժեքին, իսկ միջին կենսաթոշակը հավասարեցվի սպառողական նվազագույն զամբյուղի արժեքին:

«Այսօր նվազագույն կենսաթոշակը 26,5 հազար դրամ է, միջին կենսաթոշակը՝ 43-44 հազար դրամ: Իսկ միայն պարենային զամբյուղի արժեքը 37,8 հազար դրամ է, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը՝ 71 հազար դրամ:

Հաջորդը, 2017-ին մենք ունեցել ենք մեկ անձից գնում կատարելու ընդամենը 50 գործարք, 2018-ին՝ 27 գործարք, 2019-ին՝ 195 գործարք, 2020-ին՝ 778 գործարք, 2021-ին՝ 244 գործարք է կատարվել միայն 3 եռամսյակում:

«Գնումների մասին» օրենքի 35-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է մեկ անձից գնում կատարել: 5 դեպքերից 4-ը շատ հստակ են, իսկ 5-րդում կան «արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված իրավիճակ» եզրույթները: Մենք առաջարկում էինք հստակեցնել այդ եզրույթները: Այս իշխանությունները մոնոպոլացրել են ոլորտները: Դա կատարվել է ասֆալտապատման ոլորտում, հիմա նույնը կատարվում է շինարարության ոլորտում»,-ասաց պտգամավորը եւ հեգնանքով հավելեց. «Մեր ամենաթափանցիկ, ամենամատչելի, ամենակախարդական փայտիկ ունեցող կառավարությունը, փաստորեն, կոտրել է փայտիկը եւ մնացել կոտրած տաշտակի առջեւ»:

Հայաստան Աղվան Վարդանյան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին