Այս իշխանությունն ասաց, որ ՀՀ նախագահի պաշտոնում մեզ պետք է մեկը, որը լինի ամբողջովին մեր թիմի մաս, հլու-հնազանդ անի մեր ասածները, եւ նախորդն էլ այդ առումով շատ չէր տարբերվում: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Իրենք շարունակելու են նույն ոճով աշխատել եւ ընտրեցին մեկին՝ անգույն, քաղաքական հստակ դիրքորոշում մի քանի անգամ ունեցած եւ հիմա ամբողջովին սերտաճած այս իշխանությանը: Բնականաբար, նրանք քվեարկելու են այդ թեկնածուին: Նման պայմաններում ընդդիմությունը բերեր մարդու, իմ ասած արժանիքներն ունեցող եւ այս ԱԺ-ում պախարակել այդ մարդուն, ինչպես իրենք անում են սովորաբար, ուղղակի անթույլատրելի է»,-ասաց Աղվան Վարդանյանը: