Ես ինձ կատարյալ չեմ համարում։ Ֆինանսների նախարարի պաշտոնում ես բազմաթիվ սխալներ եմ թույլ տվել: Այս մասին մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածուն՝ Ատոմ Ջանջուղազյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ ինքը չի փորձում որեւէ կերպ հերքել կամ թաքցնել նախկինում թույլ տված սխալները.
«Համոզված եմ, որ այն գործիքները, որոնք կապահովեն իմ մշտական զգոնությունը, կգործարկվեն եւ առավելագույնս կօգտագործվեն»,- հավելեց Ջանջուղազյանը։