f

Անկախ

Ի պաշտպանություն դատավորների. Այլընտրանքային նախագծեր խումբ


Կարծում ենք ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու. Իհարկե, տարօրինակ  է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի  ռացիոնալ բացատրություն։ Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խնդիրը զուտ  իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ։

Մի կողմից նա հասկանում է այսօրվա իշխանության խաղի կանոնը և բնականաբար փորձում է մնալ այդ կանոնների մեջ, մյուս կողմից՝ նա գիտակցում է, որ իրեր քայլերը ապագայում լուրջ քննարկման թեմա են դառնալու ու բացատրություններ տալու խնդիր կարող է առաջանալ։ Նա հասկանում է նաև, որ այսօր ինստիտուցիոնալ անձեռմխելիության մեջ է, և որևէ կառույց ԲԴԽ, դատախազություն չի արձագանքելու իր քայլերին։

Նա հասկանում է նաև, որ չկա քաղաքացիական հասարակություն, որը կաղաղակեր իր գործունեության մասին, չկա եվրոպական մոնիտորինգի ռիսկը, և եվրոպական կառույցները չեն տեսնելու իր քայլերում հակաիրավական տարրեր։

Բայց դատավոր Դանիբեկյանը նաև սովորական մարդ է, և հաստատ ունենում է ապրումներ, երբ իր միկրոմիջավայրում և իր ձեռամբ անարդարություններ է լինում։ Նա նաև իրավաբան է, և շատ լավ է հասկանում, որ այն ինչն այսօր է «կարելի» ՝  շատ կարճ ժամանակ հետո կարող է համարվել լուրջ «Չիկարելի» և կարող է գալ դժվար պատասխաններ տալու պահը։Նա հասկանում է, որ եվրոպական լոյալությունը մեկ վայրկյանում կարող է փոխվել եվրոպական սանկցիաների։

Իրականում մարդկային գործոնը  ճնշող հոգեբանական ազդեցություն ունի։ Դատավոր Դանիբեկյանը շատ լավ հասկանում է, որ Արմեն Գևորգյանին մի քանի օրով ԱԺ պատվիրակության կազմում ԵԽ աշխատանքներին մասնակցելու թույլտվություն պետք է տա, և չկա որևէ բանական պատճառ դա չանելու։ Բայց արի ու տես, որ որոշումները վերջում ստացվում են՝ ոչբանական։ Եթե հարցնես, թե ինչու չես թույլ տալիս, որ Ա. Գևորգյանը կատարի իր աշխատանքային պարտականությունները, հասկանալի պատասխան չի հնչի։

Բայց Աննա Դանիբեկյանը նաև քաղաքացի է, ու պարզ տեսնում է, որ այն մեծ, մի քանի տասնյակ հոգուց կազմված  անվանացանկից ում Նիկոլը, որպես խմբագիր ու որպես վարչապետ համարում էր  թալանչի ու կոռուպցիոներ, հանգիստ շրջագայում են, երբ ուզում մեկնում ու ժամանում են Հայաստան։ Քաղաքացի Դանիբեկյանը իր մեջ հարցնում է՝ ինչպե՞ս է այդպես ստացվում,  իրավաբան Դանիբեկյանը՝ ասում է ամեն ինչ օրենքով է։ Սովորական մարդ՝ Դանիբեկյանը սկսում է կասկածել, թե իրո՞ք այսօրվա Հայաստանում ամեն ինչ օրենքով է, դատավոր Դանիբեկյանը որոշում է, որ Ա. Գևորգյանը չպետք է իրավունք ունենա 5  օրով գնալ ԵԽԽՎ։

Այս՝ սովորական  մարդ, իրավաբան, քաղաքացի, դատավոր, ամենաթողության և պատասխանատվության անխուսափելիության հոգեբանական հոսանքներն են, որ ազդում են դատավորի վարքագծի վրա։

Գուցե իսկապես, այդ հոգեբանական ճնշումները անհաղթահարելի ուժ են, և կարիք կա պաշտպանել դատավոր Դանիբեկյանին։ Իսկ գուցե, իրոք, կարիք կա, որ դատավորը փոխվի ու այս  անիմաստ դատավարությունը հասնի իր տրամաբանական ավարտին։

Մենք սովորաբար աջակցում ենք ինքնուրույն ու արժանապատիվ դատավորներին, ովքեր մասնագիտական գործունեության համար ենթարկվում են իշխանությունների կողմից ճնշումների։ Գուցե իսկապես պետք է վերանայել հարցը։ Գուցե հիմա պաշտպանության կարիք ունեն զանգվածաբար անօրինական որոշումներ կայացնող դատավորները, որոնք  զրոյական դիմադրություն են ցույց տալիս իշխանությանանօրինական հրահանգներին։  Այս մարդիկ հանձնվել են բարոյապես և մասնագիտորեն։ Գրեթե ռազմագերու կարգավիճակում են, հետևաբար՝ կոնվենցիայի պաշտպանության տակ։

Հայաստան Աննա Դանիբեկյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին