f

Անկախ

Պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների․ Թորոսյանը՝ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին


Դուք ներկայացրեցիք այն շրջանակը և այն սկզբունքները, որոնցով փորձելու եք առաջնորդվել ՀՀ նախագահի պաշտոնում, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ ուղիղ հարց եմ ցանկանում տալ, հարց, որով կարծես թե կեղծ օրակարգ է գեներացվել՝ Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մեր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ հարց ուղղելով ՔՊ խմբակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու, ԲՏԱ նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին, ասաց պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ես համոզված եմ, որ դուք չեք ցանկանում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ցանկանում լինել միայն ձեր նախագահը։ Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել միայն ՀՀ քաղաքացիների նախագահը և մի բան էլ ավել։ ՀՀ նախագահը համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, ես պատրաստվում եմ այդպիսին էլ լինել ու այդ դերում հանդես գալ»,- ասաց Խաչատուրյանը։

Վերջինս նշեց, որ իր համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու։

«Ավելին ասեմ, միգուցե իմ թեկնածությունը դուք առաջարդել եք հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, իմ մեջ տեսել եք այն մարդուն, ով կարող է այդ դերը կատարել։ Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության  համար, կարևոր է, որ նախագահի՝ համախմբող ինստիտուտը աշխատի, բայց այդ ինստիտուտը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հասարակության և քաղաքական ուժերի համագործակցությունը, այստեղ իմ ու քո լինել չի կարող։ Քանի որ որոշ մեկնաբանություններ են եղել 90-ականների իմ քաղաքական գործունեության հետ կապված, ասեմ, որ ես այն ժամանակ ընտրվել եմ ընդդիմության կողմից և այդ միասնականության շնորհիվ կարողացել ենք դուրս գալ 90-ականների ծանր վիճակից»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն։

Հայաստան Արսեն Թորոսյան Վահագն Խաչատուրյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին