f

Անկախ

Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր. Էլինար Վարդանյան


Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից  հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։

Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։

Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը նսեմացնելու կամ այլոց մեծարելու ձևաչափ։ Մենք փորձելու ենք այս քննարկումների ընթացքում վերանալ անձերից, վեր կանգնել անհատական նախասիրություններից և հակակրանքներից։

«Հայկական օրակարգի» առաջին հրապարակային քննարկումը տեղի ունեցավ երկու օր առաջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր բանախոսներին՝ բովանդակային քննարկման և ձևակերպված տեսակետների համար։

Մոտ չորս ժամ տևած քննարկման ընթացքում ձևակերպվեցին գաղափարներ, որոնք առաջիկայում դառնալու են լրացուցիչ քննարկման առարկա և գուցե գործողությունների ծրագիր.

Անհրաժեշտ է սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։ Կարևոր հարցը՝ ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով։

Կա սուր խնդիր՝ քաղաքացիական  սուվերեն ինստիտուտների ձևավորման, որոնք չեն գործի դրսի և ներսի քաղաքականացված պատվերով։

Հայաստանում կա անհրաժեշտություն՝ նոր քաղաքական  ձևաչափերի և նոր քաղաքական հոսանքների ձևավորման, որոնք կձևակերպեն նոր քաղաքական միտք, նոր բովանդակություն։

Արձանագրվեց, որ այսօր հանրային դաշտում առկա է գործիչների մեծ ցանկ, ովքեր մասնագիտական բարձր մակարդակով ձևակերպում են առաջարկներ, զգուշացնում ռիսկերի մասին, առաջարկում լուծումներ։ Այնուամենայնիվ, սա ցաքուցրիվ գործունեություն է, որը լայն հասարակության համար չի ձևակերպում ընկալելի միասնական բովանդակություն։ Կա խնդիր՝ գտնել մեխանիզմներ՝ բազմաթիվ մտահոգ անհատների ձայնից ստանալ Հայաստանի վերականգնման միասնական բովանդակություն։

Առանձնահատուկ շնորհակալություն առաջատար լրատվամիջոցներին՝ ակտիվ և գրագետ լուսաբանման համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր լրատվամիջոցներով հետևում էին քննարկմանը։ Մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Ստացել ենք  թեմատիկ  ոլորտային քննարկումների շարք  կազմակերպելու առաջարկներ։

Մենք այսուհետ ևս փորձելու ենք ապահովել շահագրգիռ քննարկում և հանրային ուշադրություն՝ փորձի, գիտելիքի, առաջարկների, նոր գաղափարների հենքի վրա։

Հայաստան Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին