Մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի պաշտոնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Լեւոն Սահակյանի թեկնածության հարցը։
Սահակյանի թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող մեծամասնության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նշենք, որ նրա ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովը մինչ այդ դրական եզրակացություն էր տվել ներկայացված թեկնածության վերաբերյալ։