Insider պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը գործարկել է սեփական Truth Social նախագիծը՝ ի պատասխան Facebook-ի, Twitter-ի և այլ սոցիալական ցանցերում իր էջերի արգելափակման, դեռևս ոչ մի գրառում չի կատարել դրանում։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակության տվյալներով՝ Truth Social-ը ներկայումս հասանելի է միայն որպես iPhone-ի համար հավելված և հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերին։ Ընդ որում՝ օգտատերերից քչերն են դժգոհում, որ չեն կարողանում հաշիվներ ստեղծել կամ հերթացուցակներում են։
Ընդ որում՝ Truth Social սոցիալական ցանցում Թրամփի ակաունտն այժմ ունի մոտ 80 հազար բաժանորդ, մինչդեռ թվիթերում նրա միկրոբլոգին բաժանորդագրվել էր ավելի քան 90 միլիոն մարդ։
Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայում հակամարտությունը սրելու մեջ։