f

Անկախ

Ինչպե՞ս կարող է գիտությունը նպաստել ՀՀ առջև  ծառացած մարտահրավերների լուծմանը․ գիտնականի տեսակետ


Պետություն-գիտություն համագործակցության արդյունավետության համար կարևոր է, որ կառավարությունը նախաձեռնողի դերում լինի՝ իրազեկելով գիտական համայնքին իր կարիքների մասին, կարծում է  ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի  գիտաշխատող Ռոլան Գասպարյանը։ Նրա համոզմամբ՝ գիտահետազոտական   ինստիտուտներում կիրառական բնույթի հետազոտությունները պետք է իրականացվեն կառավարության կողմից ներկայացված պետական պատվերի շրջանակներում, որպեսզի պետությունը դրանց հետագա կիրառականությամբ շահագրգռված լինի։ «Այլապես ստացվում է, որ մենք ամեն անգամ գնում ենք իրենց մոտ ու ասում՝ սա կարող ենք, այն կարող ենք։ Իսկ իրենք  անգամ կարևոր արդյունքը վերցնելու և կիրառության մեջ դնելու պատասխանատվություն չեն կրում»,- ասում է Գասպարյանը։

Խոսելով երկրի մասին գիտությունների ոլորտում պետություն-գիտություն արդյունավետ համագործակցության նախադրյալների մասին՝ Գասպարյանն ասում է, որ այդ նպատակով նախ և առաջ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ բոլոր ոլորտներում գիտության հետ համագործակցությունը պետք է օրենսդրական պահանջ լինի։

Գասպարյանը որպես օրինակ նշում է հանքարդյունաբերությունը։ Ասում է՝ բիզնեսմենը պոտենցիալ հանքի տարածքում հետախուզություն իրականացնելու և հանքը շահագործելու նպատակահարմարությունը որոշելու համար բազմաթիվ տեղերում  հորատումներ է իրականացնում՝ վնաս հասցնելով բնությանը։ Մինչդեռ երկրաֆիզիկական ուսումնասիրություններով առնվազն 80 տոկոս երաշխիքով հնարավոր է ասել՝ որքան են ստորգետնյա պաշարները և իմաստ ունի արդյոք հանքը շահագործել, թե ոչ։ «Այսպիսով և շրջակա միջավայրին քիչ վնաս կհասցվի, և բիզնեսմենը գումար կխնայի»,- ասում է Գասպարյանը։ 

Գիտաշխատողն ընդգծում է՝ գիտնականներն ունեն լուծումներ թե պետությանը, թե  բիզնեսին հուզող խնդիրների համար, ընդամենը պետք է խրախուսել գիտությունը և համագործակցել գիտնականների հետ։

Անդրադառնալով հարցին՝ թե արդյոք գիտության ֆինանսավորման ավելացումը կնպաստի գիտության ոլորտում առկա խնդիրների լուծմանը՝ Գասպարյանն ասում է, որ ֆինանսավորման ավելացումը զգալիորեն ուշացած է․ գիտության ոլորտից  կադրերի մեծ արտահոսք է տեղի ունեցել։ Որպես օրինակ իրենց լաբորատորիան է մատնանշում․ երիտասարդ գիտաշխատողը, որ հասել էր այնպիսի մակարդակի, որ այլևս կարող էր ինքնուրույն աշխատել, գիտական հետազոտություններ իրականացնել, հեռացավ ինստիտուտից, քանի որ այլ ոլորտում ավելի բարձր վարձատրվող աշխատանք էր գտել։ Նա նաև հավելում է՝ անգամ բարձր ֆինանսավորման պարագայում կադրերի պակասը միանգամից լրացնել հնարավոր չի լինի, քանի որ բնագիտական մասնագիտություններով բուհերի դիմորդները քիչ են, եղած կադրերն էլ շատ մցրունակ չեն․ «Գիտության ոլորտում հիմա հիմնականում տարիքով մարդիկ ենք, մեր թիկունքից եկողներ չկան, ամեն մեկս  մի գիտական ուղղությամբ ենք զբաղվում, մեզանից հետո ո՞վ պետք է զբաղվի այդ հարցերով, չգիտեմ։ Դա լուրջ խնդիր է ոչ միայն մեր ինստիտուտի, այլ նաև ակադեմիական շատ ինստիտուտների համար»։ 

Շարունակելով գիտության ֆինանսավորման թեման՝ Գասպարյանն ասում է, որ աշխատավարձերից բացի գիտնականի աշխատանքի ու գիտության զարգացման համար կարևոր են նաև սարքավորումները․ առանց ժամանակակից սարքավորումների հնարավոր չէ մրցունակ հետազոտություններ իրականացնել։ Բացի այդ, Երկրի մասին գիտությունների ոլորտում շատ կարևոր են նաև դաշտային էքսպեդիցիոն աշխատանքները։ 

«Ինչպես մենք, այնպես էլ Երկրաբանության  ինստիտուտը կիրառական բնույթի հետազոտությունների համար հիմնական նյութը ստանում ենք դաշտային  փորձնամեթոդական աշխատանքների ժամանակ, որն էլ լրացուցիչ ֆինանսավորում է ենթադրում» - ասում է նա։- Հուսանք , որ գիտության ֆինանսավորման ավելացումը էականորեն կբարելավի նոր սարքավորումներ ձեռք բերելու և դաշտային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև վերջապես գիտաշխատողները հնարավորություն կունենան  մասնակցելու միջազգային գիտաժողովների աշխատանքներին»:

Գասպարյանն ընդգծում է՝ մեր երկրի ապագայի առանցքը գիտությունն է։ Ուստի  կարևոր է, որ պետական մակարդակով գիտակցվի գիտության կարևորությունը, և կարողանանք գիտական հետազոտությունների արդյունքները ներդնել առօրյա կյանք։ 

Նա վստահ է՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար ունենք բավարար գիտական պոտենցիալ։ Միայն թե պետք է, որ որոշում կայացնողների մակարդակում կարևորեն գիտությունը, հասկանան արդյունքները և դրանց վրա հիմնված որոշումներ կայացնեն։ 

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի երկրաֆիզիկայի ինստիտուտ հանքարդյունաբերություն ՀՀ ԳԱԱ Ռոլան Գասպարյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին