f

Անկախ

Կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն  Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը


        Հայ գիտական հանրությունը ծանր կորուստ կրեց: Կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացավ տաղանդաշատ գիտնական, վաստակաշատ և ազնիվ մտավորական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն  Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:

Ծնվել է 1957թ. մայիսի 21-ին Լուռու մարզի Քարինջ գյուղում: 1979թ.գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը`ապա ընդունվել ասպիրանտուրա: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ. ֆինանսական, հարկային, բանկային, արտադրական ու գիտական ոլորտներում: 2004թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2007թ. ստացել է պրոֆեսորի կոչում: Պրոֆեսոր Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր ու արժեքավոր: Նա թողեց գիտական հսկայական ժառանգություն:

Գիտակրթական ոլորտում անուրանալի ծառայությունների համար 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասախոսել է ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում: 2013 պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014թ., 2016թ. և 2018թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ:

  ՀՀ ԳԱԱ գիտական կոլեկտիվը խոր կսկիծով սգում է մեծ գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանի անժամանակ մահը և վշտակցում նրա հարազատներին և մտերիմներին:

ՀՀ ԳԱԱ «Հայագիտության և հասարակակն գիտությունների» բաժանմունք

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

մահազդ Վլադիմիր Լիպարիտի Հարությունյան ցավակցագիր Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին