f

Անկախ

Արևմտյան երաժիշտական հաստատությունները հեռացնում են մեծագույն երաժիշտներին. Մետրոպոլիտենը՝ Աննա Նետրեբկոյին, Մյունխենի նվագխումը Վալերի Գերգիևին


Արևմտյան երաժիշտական հաստատությունները հեռացնում են մեծագույն երաժիշտներին. Մետրոպոլիտենը՝ Աննա Նետրեբկոյին, Մյունխենի նվագխումը Վալերի Գերգիևին

Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը չեղարկել է նվագախմբի դիրիժոր ռուսաստանցի Վալերի Գերգիևի հետ պայմանագիրը, որ կնքվել էր 2015 ֊ին և գործում էր մինչև 2025 թիվը։ Ինչո՞ւ, լռելու համար։ Նախապես Մյունխենի օբեր բուգոմիստեր Դիտեր Ռեյտերը Գերգիևի առաջ ուլտմիատում էր դրել, որ միանշանակորեն դատապարտի Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, հակառակ դեպքում պայմանագիրը կչեղարկվի։ Գերգիևը լռել էր, և պայմանագիրը չեղարկվեց։ Նույն պատճառով Գերգիևի հետ պայմանագրերը խզել է նաև Միլանի Լա Սկալան և Կարնեգի Հոլն էլ չեղարկել է նրա համարգը, պատրասվում է խզել պայմնագիրը նաև Համբուրգի սիմֆոնիկ նվագախումբը։ Գերմանական մամուլը աշխարհի լավագույն դիրիժորներից մեկին հեգնական արտահայտություններով նկարագում է որպես Պուտինի սիրելի, հղումներ անում, որ նա պաշտպանել է «Ղրիմի անեկսիան», 2014֊ին մեղադրել Արևմուտքին, որ Կիևում Մայդանով ուղղակի ուզում էր իրենով անել պիրոգի մի կտրո՝ Ուկրաինա անվանմամբ։

Արևմտյան մամուլը, մասնավորապես Նյու Յորք Թայմսը հիշեցնում է որ Գերգիևը համերգ է տվել 2008֊ին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում և 2016֊ին Սիրիայում՝ Պալմիրայում այն բանից հետո երբ ռուսական և սիրիական զորքերը այն հետ էին նգրավել։

Սակայն Արևմտյան մամուլը բաց է թողնում Գերգիևի քաղաքական հայացքներում ամենագլխավորը. Գերգիևը ազգույթամբ օս է, և ուրեմն, մեծ անհանգստություն ունի իր օս ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Ռուսաստանը, ճանաչելով Հարավային Օսիայի անկախությունը, փրկեց իր ժողովրդի մի հատվածին տեղահանությունից ու բնաջնջումից։ Եվ ահա ինչով էր պայմանվորված նրա համերգը 2008֊ին. Վալերի Գերգիևը նվագախմբով գալիս է Հարավային Օսեթիայի պատերազմից ավերված մայրաքաղաք Ցխինվալի և համերգ֊ռեքվիմ տալիս կառավարության ավերված մուտքի դիմաց՝ «Ձեզ, ողջերին և զոհվածներին։ Քեզ՝ Հարավային Օսեթիա»։

Նյու Յորքի Մետրոպոլիտենը չեղարկել է առնվազն երկու սեզոնում ռուս սոպրանո Աննա Նետրեբկոյի համերգները, Մետրոպոլիտենի տնօրինությունը ասում է, որ նա հավանաբար այլևս երբեք հանդես չի գա Մետրոպոլիտենում։

Թեև Նետրեբկոն հրապարկային քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, այսուհանդերձ, Մետրոպոլիտենի տնօինությունը դա քիչ է համարել և պահանջել է հրապարակային քննադատի անձամբ Պուտինին, որը չանելու համար էլ որոշել է որ նա այլևս համերգներ չի տա Մետրոպոլիտենում։

«Սա մեծ կորուստ է Մետրոպոլիտեն օպերայի համար,֊ հայտարարել է Մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Պետր Գերբը,֊ Աննան Մետրոպոլիտենի պատմության մեջ մեծագույն երգչուհիներից է, բայց երբ Պուտինը սպանում է անմեղ մարդկանց Ուկրաինայում, առաջ գնալու ճանապարհ նրա հետ չկա»։

Աննա Նետրեբկոն որպես առաջատար պրիմադոննա Մետրոպոլիտենի բեմում 20 տարի հանդես է եկել 200 ներկայացումներում։

CNN֊ը Նետրեբկոյի «մեղքերի» մեջ թվարկում է այն որ նա Դոնբասի օպերայի թատրոնին ֆինասական աջակցություն է ցուցաբերել և լուսանկարվել է «անջատողականների» դրոշի հետ։

Մետրոպոլիտենում Պուչինիի «Տուրանդոտ» օպրեայում Նետրեբկոյին կփոխարինի ուկրինացի սոպրանո Լյուդմիլա Մոնաստիրսկայան, իսկ թե ով կփոսխարինի նրան Վերդիի «Դոն Կառլո» օպերայում, դեռ հայտնի չի։

Նետրեբկոյի համերգը չեղարկվել է նաև Լա Սկալայում. իտալական La Repubblica-ն հայտնում է որ Նետրեբկոն ասել է թե արտիստներին ստիպում են հրապարկայնորեն իրենց քաղաքական հայացնքերը հայտնել։

Իտալական մամուլում լուր էր տարածվել, որ նա առողջական պատճառով համրգին չի երգի, Նետրեբեկոն պատասխանել է.« Դա ճիշտ չի, ես առողջ եմ, բայց Միլան չեմ գալու»։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ուկրաինա Ռուսաստան Պատերազմ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին