f

Անկախ

Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից


44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառներն էլ է հայտնի՝ քարոզչությունը…

Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ (https://t.me/hrantbek/371 )։ Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։

Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին (https://t.me/paterazmner/55)։ Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։

Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։

Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։ Տեսնենք՝ ոնց կլինի։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Պոպուլիզմ Ուկրաինա Հայաստան Ռուսաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին