Ծխելը ոչ միայն վնասակար է յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև մեր տնտեսությանը: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Ինչպես արդեն նշել էինք՝ Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Եվ պատահական չէ, որ թե՛ օրենքն ի սկզբանե, երբ անցնում էր տնտեսական ահնձնաժողովով և թե՛ հիմա, հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4,2 տոկոսը, դա յուրաքանչյու անձի հաշվով կազմում է մոտավորապես 92 հազար դրամ»: