f

Անկախ

Մեծապես արժևորում ենք Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյան


Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել է Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխաջակցությունը բազմակողմ հարթակներում՝ նշելով, որ անցած տարիներին Հայաստանի և Եգիպտոսի միջև հաջողվել է ձևավորել ամուր միջպետական կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։

Այս նշանակալի հոբելյանի առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Եգիպտոսը հետագայում ևս կնպաստեն փոխգործակցության առավել ամրապնդմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։ Երկկողմ փոխգործակցությունը մշտապես եղել է և շարունակում է լինել արդյունավետ՝ նկատելի հաջողություններ գրանցելով տարբեր ոլորտներում։ 

Եգիպտոսի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, էներգետիկան, ենթակառուցվածքները և դեղագործությունը։

Հայաստան Արարատ Միրզոյան ՀՀ ԱԳՆ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին