Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո խոստացել է բանակցել Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ Ռուսաստանին մեկուսացնելու համար։ Գրում է Russian.rt.com-ը։
«Մենք կարագացնենք մեր աշխատանքը՝ ստեղծելու տնտեսական և անվտանգության դաշինքներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի ավելի մեկուսացնենք Ռուսաստանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։
Թրասը նաև կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մենք գիտենք, որ եթե Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, դա աղետալի հետևանքներ կունենա եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Մենք հասկացնել կտանք, որ ինքնիշխան երկրները կարող են ոտնահարվել. Հետևաբար, մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ և ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատելով SWIFT-ը և հասնելով G7-ի երկրների կողմից ռուսական նավթից և գազից հրաժարվելուն, - ասել է Թրասը:
Սակայն Թրասը հավելել է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը չի դիտարկվում։