f

Անկախ

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները կօգտվեն անվճար կրթվելու հնարավորությունից


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ևլրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է պետության կողմից երաշխավորված պետական բյուջեի միջոցների հաշվին ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)` ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը:

Օրենքում իրավակարգավորման բացակայության պայմաններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, այդ թվում սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից: Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույնս խնդրի առջև՝ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ և չտեսնելով դրանց լուծման հնարավորություն, սկսում է մտածել երկրից դուրս գալու մասին: Նույն խնդրին բախվում են նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած սպաները:

Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Այդ ուղղությամբ անհրաժեշտություն է առաջանում բյուջեի միջոցների հաշվին կրթություն ստանալու երաշխիքները տարածել նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող պայմանագրային զինծառայողների վրա:

Ինչ վերաբերում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին սպաների համար ևս անվճար կրթական երաշխիք սահմանելուն, ապա օրենքի 71-րդհոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝որպես զինծառայողների լրացուցիչ երաշխիք է սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողներ համար պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում առաջնահերթության կարգով ընդգրկվելու իրավունքը:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին