f

Անկախ

Այսուհետ ավտոմեքենա վաճառելիս պետք չի լինի «զրոյական տեղեկանք» տանել. Անգամ կարող են տեղում հարկերը վճարել


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա թվայնացման լավ օրինակ է, որով մի շարք պրոցեսներ կհեշտացվեն քաղաքացիների համար:

«Հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած, զրոյական տեղեկանք : Դրա համար մեր քաղաքացիները պարտավոր էին գնալ հմայնքապետարան կամ վարչկան ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թսթային տարբերակով բերելու : Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Նախորդ տարվանից գործարկվել է էլեկտրոնային համակարգ, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել: Հիմա մենք այդ համակարգում լրացում ենք իրականացնում եւ շարժական գույքն էլ ենք այդ բազայի մեջ մտցնում, եւ մեր քաղաքացիները, որոնք նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում  մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել իրենց գործը»,-ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ երկու խնդիր է լուծվում. «Նախ, զրոյական տեղեկանքը թղթային տրբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ, եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառվարման մարմին եւ օրինակ, ՃՈ-ում կամ որեւէ այլ մարմնում գործողություն անելիս կարող է էնտեղից վճարումն անել»,-ընդգծեց վարչապետը:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին