Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից առանձին է մարզվել անհատական ծրագրով, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն ազդրի վնասվածք ունի և բաց էր թողել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ տուրի հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1։4 հաշվով։