Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևն այժմ հրադադարի հեռանկար չի տեսնում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք առաջընթաց չենք գրանցել այս հարցում, քանի որ, կարծես, Ռուսաստանում կան այլ մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում», - ասել է նա:
Կուլեբան հավելել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
Նախարարը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի հետ բանակցությունները կշարունակվեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում ավարտվել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները, որոնք տևել են 90 րոպե։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։