f

Անկախ

ՄԻԵԴ-ը Բոթոյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2022 թվականի փետրվարի 8-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման փաստը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փոխանցմամբ, դիմումատուն 2008 թվականին Արթիկ բժշկական կենտրոնում ենթարկվել է ոտքի վիրահատության՝ մետաղական իմպլանտի տեղադրման եղանակով, ինչն իրականացվել է թերացումներով ու բացթողումներով, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս հաշմանդամության։

Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է դեռեւս 2016 թվականին, այն հիմքով, որ պետությունը թերացել է բուժսպասարկման կանոնակարգող պարտավորություններում, եւ այն հիմքով, որ դիմումատուի խնամքն ու բուժումը հանրային հիվանդանոցում հանգեցրել են առողջական բարդությունների պատճառելով հաշմանդամություն։ Ավելին, դիմումատուն պատշաճ կերպով չի տեղեկացվել բժշկական օգնության ընթացքի եւ հնարավոր ռիսկերի մասին։ Դիմելով ՄԻԵԴ՝ հարց է բարձրացվել նաեւ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեխանիզմ չի եղել, որը հնարավորություն կտար կրած վնասների համար փոխհատուցում ստանալ։

Ուսումնասիրելով ներկայացված գանգատը, ՄԻԵԴը գտել է, որ առկա է դիմումատուի Կոնվենցիոն իրավունքների խախտման հարց։ Դատարանը արձանագրել է նախ, որ պետությունները պոզիտիվ պարտավորություն ունեն սահմանելու արդյունավետ բուժսպասարկում և կանոնակարգող հիմքեր։ ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով ներկայացված փաստերն ու հանգամանքները, հաստատված է համարել, որ Արթիկ ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է մասնագետի կողմից, ով տվյալ վիրահատության մասնագիտացում չի ունեցել, ավելին, տեղադրված մետաղական իմպլանտը պաշտոնապես չի ձեռք բերվել։

ՄԻԵԴ-ը ընդունել է նաեւ, որ Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը ստացված բժշկական օգնության պատշաճության վերաբերյալ լուրջ հանգամանքներ են։ Նմանապես, խնդրահարույց է վիրահատության արդյունքում կրած խնդիրների համար վնասի փոխհատուցման բացակայությունը։ Դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրության կարգավորումները բավարար էին տեղեկացված համաձայնության համար, սակայն գտել է, որ դիմումատուի կողմից բարձրացված կոնկրետ հարցերը իր տեղեկացված համաձայնության և բժշկի մասնագիտացվածության և տեղադրված իմպլանտների համապատասխանության և պիտալինեության վերաբերյալ հարցերը պատշաճ քննության առարկա չեն դարձել քրեական գործի քննության ընթացքում՝ այն դարձնելով անարդյունավետ:

Միաժամանակ, դատարանն անդրադարձել է բժշկական սխալի համար ՀՀ-ում գործող պաշտպանության այլ միջոցներին՝ նախ փաստելով, որ բարոյական վնասի, բժշկի նկատմամբ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև Առողջապահության նախարարության կոնսուլտացիաները վիճարկելու հնարավորությունը, որոնց մասին փաստարկել էր Կառավարությունը, անարդյունավետ են և կիրառելի չեն:

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ այս ամենը հանգեցրել է դիմումատուի անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մ․ Բոթոյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, ինչպես նաև կազմակերպության նախկին իրավաբաններ Հայկուհի Հարությունյանը և Անի Աղագուլյանը։

Հայաստան ՄԻԵԴ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին