f

Անկախ

«Երբ մեկը զենքով մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ, այդպիսի բան չի լինում»․ արցախցիները ՀՀ-ից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը


Շուշիից և Հադրութից բռնագաղթված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրաձայնել Արցախում հումանիտար աղետի մեջ գտնվող արցախցիների խնդիրները, ճանաչել Արցախի անկախությունը և դիմել ռուս խաղաղապահներին՝ թույլ չտալ Բաքվից ահաբեկիչների մուտքը դեպի Արցախ։

Անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքների և կրակոցների դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն կարծիքին, որ զերծ կմնա այդ մասով գնահատականներ տալուց, բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը նշեց․ «Մենք չենք կարող կառավարությունից պահանջել՝ լույս աշխարհ բերել այնպիսի բաներ, որոնք իրենց մեջ գաղտնի տարրեր են պարունակում, միայն այդ խոսքերով չենք կարող պատկերացնել, թե ինչ է նա ցանկացել ասել։ Այդ խոսքերը կարող ենք մեկնաբանել և՛ ի օգուտ, և՛ ի վնաս մեզ, վարչապետի պատասխանը դիվանագիտական պատասխան է եղել, ուզած-չուզած վստահում ենք իշխանություններին, որպեսզի իրենք էլ փորձեն վերականգնել իրենց վստահությունը մեր նկատմամբ»,-ասաց նա։

Ակցիայի մասնակից արցախցիներից մեկը, անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների հայեցակարգին, ասաց․ «Երբ մեկը զենքով մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ, այդպիսի բան չի լինում։ Բացի քաղաքական գործիչներից ո՞վ է հավատում այդ գործընթացին, բոլորը գիտեն՝ խաղաղություն պահպանելու համար պետք է զինես քո երկիրը, մենք բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում»,-ասաց արցախցիներից մեկը։

Բողոքի ակցիա արցախցիներ ՀՀ Կառավարություն Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին