f

Անկախ

Տարօրինակ փոխվարչապետի «հակակոմունալ» պատասխանը


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով բնակչությանը կոմունալ վճարներից ազատելու կոչերին, շատ զարմանահրաշ և բավականին անտրամաբանական պատասխան է տվել...

"Կարծում եմ՝ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի: Հարցին զուգահեռ (կոմունալ վճարներից ազատելու հարցին) պետք է նշվի` ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով ազատել։ Հակառակ դեպքում՝ հարցը առնվազն կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց։ Մենք, այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը",- ասել է փոխվարչապետը...

Այո՛, սա Փաշինյանի տարօրինակ տեղեկալի պատասխանն է... Եթե պարոն Գրիգորյանը ցույց է տալիս, որ լավ չի պատկերացնում թե ինչի մասին է խոսքը, ապա լավ կլինի նա գնա Թբիլիսի և դասընթացներ անցնի մեր հյուսիսային հարևանի մոտ ու պարզի, թե Վրաստանի իշխանությունները ինչպես են "երջանիկ պատահականությամբ" հասարակության ՇԱՏ լայն շերտերի թիրախավորել և ինչ հաշվարկների արդյունքում են որոշել գարնանային 3 ամիսների համար ամբողջությամբ փոխհատուցել մինչև 200 կիլովատ լույսի (1 միլիոն 200 հազար բաժանորդ), մինչև 200 խորանարդ մետր գազի (650 հազար բաժանորդ), ջրի և աղբի վարձավճարները... Պարոն Գրիգորյանին տեղեկացնեմ, որ իմ շատ լայն շրջապատից մինչև հիմա իր մատնանաշած "6", այսպես կոչված, հակաճգնաժամային ծրագրերից որևէ մեկը չի օգտվել...

Իսկ եթե ՀՀ իշխանությունները գնային վրացիների ուղիով, ապա նույն իմ շրջապատի մարդկանց 80 տոկոսը կօգտվեին այդ ծրագրից, որն իրոք կլիներ համաժողովրդական...

Ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանի մատնանշած՝ "ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը", ապա ցավով պետք է արձանագրեմ, որ եթե նախկինում բնակչության մոտ 25-30 տոկոսն էր աղքատ և աղքատության շեմին մոտ, ապա այս ճգնաժամի արդյունքում նրանց թիվն անհամեմատ արդեն աճել է և իշխանությունները պետք է գործեն ըստ ստատուս քվոյի, այլ ոչ թե իրենց, ասենք փետրվար ամսվա ունեցած տվյալների համաձայն, որոնք արդեն առ ոչինչ են և իրականության հետ որևէ աղերս չունեն...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Մհեր Գրիգորյան արտակարգ դրություն կոմունալ վճարներ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին