Գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն այժմ գտնվում է լոնդոնյան Բելմարշ բանտում, կամուսնանա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 50-ամյա Ասանժին թույլ է տրվել ամուսնանալ բանտարկված լինելու պայմաններում: Նրա հարսնացուն 38-ամյա Ստելա Մորիսն է, որի խոսքով՝ մարտի 23-ին կայանալիք արարողությանը ներկա կլինի չորս հյուր, երկու վկա, անվտանգության ծառայության երկու ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ Ասանժը տարիներ շարունակ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո, 2019-ի ապրիլին ձերբակալվել է և այժմ բանտում է: Նա պայքարում է ԱՄՆ արտահանձնման դեմ, քանի որ այնտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ գաղտնի նյութերի հրապարակման համար: