f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Պետք է միշտ հիշենք, որ պարտական ենք զինվորներին, որոնց շնորհիվ ապրում ենք, գործում և միջոցառումներ կազմակերպում»


Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը մշտապես զարմացնում և հիացնում է իր աննախադեպ ռեկորդներով։ Հայ մարզիկի հերթական նշաձողը մետրոպոլիտենի գնացքի վագոնն էր։  
Բոլորիվին վերջերս Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի 33 տոննա կշռով վագոնը։
Անկախի հետ զրույցում Յուրին կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և ամեն քայլով զինվորների կողքին լինելու, նրանց ոգևորել ցանկանալու մասին։


-Շնորհավորում ենք հերթական՝ աննախադեպ ռեկորդի սահմանման կապակցությամբ, որը մոտ ապագայում կընդգրկվի Գինեսի ռեկորդների շարքում։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շուրջ մեկ տարի նախապատրաստվել եմ այս ռեկորդի կատարմանը։ Մտահղացումն առաջացավ նրանից, որ անպայման ցանկանում էի բարձր քաշով առարկա տեղաշարժել,  այդ իսկ պատճառով ընտրեցի մետրոն։ Շատ ծանրաբեռնված, բավական դժվար մարզումներ եմ անցկացրել նպատակիս հասնելու համար։
Ուրախ եմ, որ հերթական սենսացիոն ռեկորդս ստացվեց և մեկ մատով քաշեցի 33 տոննա քաշ ունեցող գնացքի վագոնը՝ աշխարհին ցույց տալով հայոց եռագույնը։


-Ձեր ռեկորդներով  աշխարհին պատմում եք հայի ուժի մասին․ այս անգամ նաև  ընտրած հագուստն էր խորհրդանշական։
-Ռեկորդի կատարման ժամանակ խորհրդանշական գեղեցիկ հագուստով հանդես եկա․ թևերի աջ և ձախ հատվածներում   Հայաստանի և Արցախի դրոշներն էին, իսկ ներքևի հատվածը պատված էր զինվորական համազգեստի նշաններով։ 
Առաջին հերթին ռեկորդս  նվիրեցի մեր զինվորներին՝ հերթական անգամ ասելու և ցույց տալու, որ միշտ նրանց կողքին եմ՝ պատրաստ եմ ամեն բանով ոգևորելու։ Մենք բոլորս պետք է միշտ գիտակցենք, հասկանանք ու հիշենք, որ պարտական ենք նրանց, նրանց շնորհիվ է, որ կարողանում ենք ապրել, գործել, միջոցառումներ կազմակերպել։ Երկրորդ՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցներին։


-Բացի ռեկորդներ սահմանելուց հետաքրքիր նախաձեռնությամբ եք հանդես գալիս՝ հնարավորություն տալով երիտասարդ մարզիկներին ցույց տալու իրենց կարողությունները և ռեկորդները գրանցել «Սաքունց» հաամաշխարհային ռեկորդների գրքում։
-Հասարակական կազմակերպությունը շուրջ 2 ամիս առաջ ենք հիմնել ընկերոջս՝ Վլադիմիր Դաշյանի հետ։ Նպատակ ունենք օգնել և ճանաչելի դարձնել երիտասարդ մարզիկներին, թե՛ Հայաստանից, թե՛ ողջ աշխարհից։ Գիրքն արդեն ընդունվել է 12 երկրում, տասնյակ մասնակիցներ են հայտագրվել ոչ միայն Հայաստանից, այլև Սլովակիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից։ Մարդիկ, որոնք  ցանկանում են ռեկորդ սահմանել, կարող են դիմել մեր կազմակերպություն և ստանալ համապատասխան վկայագիր, դիպլոմ ու մեդալ։
Բոլորովին վերջերս «Եվրասիա» միջազգային համալսարանում  միջոցառում կազմակերպեցինք, որտեղ 5 ռեկորդ սահմանվեց․ հինգ մարզիկ՝ Տիգրան Մովսիսյանը, Սերգեյ Գևորգյանը, Ռուբեն Սաֆարյանը, Հայկ Աղաքանյանը և Վարդան Պետրոսյանը, սահմանեցին համաշխարհային ռեկորդներ։ Նշեմ, որ նրանց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներ։ Տղաների սահմանած ռեկորդները գրանցվեցին գրքում։ Այս միջոցով փորձում ենք խրախուսել ռեկորդակիրներին։ Դժվար է այսօր գրանցվել համաշխարհային ռեկորդների գրքում, համապատասխան վերաբերմուքնի արժանանալ․ մենք փորձում ենք ինչ-որ կերպ աջակցել ու ոգևորել։

Յուրի Սաքունց ռեկորդ Գինես Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին