Վարակաբան Ելենա Մեսկինան հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է սրել այն հիվանդությունները, որոնք հետագայում անբուժելի են։ Այդ մասին նա հայտնել է «Вече́рняя Москва́» օրաթերթին տվախ գհարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ամենատարածված հիվանդություններից մեկը առաջին և երկրորդ տիպի շաքարախտն է: Այն ախտորոշվում է վարակվածների 15%-ի մոտ։ Այլ հիվանդություններ, որոնք նկատվում են հիվանդների մոտ, ներառում են թոքային ֆիբրոզ, թիրեոիդիտ (վահանաձև գեղձի բորբոքային վնասվածք), սրտի մկանների բորբոքում, սրտի կաթված և ինսուլտ:
«Կարդիոսկլերոզը ևս մեկ վտանգավոր հետևանք է, որի դեպքում հիվանդի նորմալ մկանային հյուսվածքը սրտամկանի մեջ փոխարինվում է ոչ առաձգական և կոշտ գոյացություններով», - հավելել է նա: