f

Անկախ

44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք նաև գիտությանը։ Ինչպե՞ս խուսափել հետագա պարտություններից․ գիտնականի բանաձևը


Ալավերդու հանքային դաշտի տարածքում էկոլոգիական  վիճակը 2020-2021թթ․ ուսումնասիրությունների համաձայն բավարար է, ավելին, նկատվում է որոշակի դրական առաջընթաց բնության ինքնամաքրման յուրահատկության  շնորհիվ ։ Այս մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիդրոքիմիական մոնիթորինգային  հետազոտությունները։

Ինստիտուտի գիտական քարտուղար, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Շահինյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ իրենք ամենամյա մշտադիտարկումներ են իրականացնում մի շարք հանքարդյունաբերական գոտիներում, այդ թվում և Ալավերդու հանքային շրջանում։ Այսպիսով կարողանում են շարունակաբար գնահատել լեռնահանքային արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, արձանագրել դրական կամ բացասական փոփոխությունները, ինչպես նաև փաստերով արձագանքել հնարավոր շահարկումներին։

«Ալավերդում նմուշարկում ենք խմելու քաղցրահամ ջրերը, հանքավայրային ջրերը և Դեբեդը, որը այդ ողջ վնասակար նյութի տեղափոխման հիմնական մագիստրալն է»,- ասում է Շահինյանը։

Ալավերդում վերջին տարիներին լեռնահանքային արդյունաբերական աշխատանքներն ինտենսիվ չեն իրականացվում, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել տեղանքի էկոլոգիական վիճակի վրա։ «Մեր անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ քիչ ծավալով աշխատանքների արդյունքում  բավականին մեծ փոփոխություններ  կան դեպի լավը։ Մեր ստացած ցուցանիշները գրեթե համապատասխանում են մաքուր ջրի պահանջներին»,- ասում է Շահինյանը՝ հավելելով, որ Դեբեդում անգամ ձկներ են հայտնվել։

«Ձկների այդքանակ ներկայությունը մաքուր ջուր ունենալու ակնհայտ նշան է»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ Շահինյանն ասում է, որ իրենք ուսումնասիրում են նաև գետի հատակի նստվածքները, բայց անգամ առանց անալիզների, աչքով էլ տեսանելի է աղտոտվածությունը՝  հատակային նստվածքները սև են։

«Ի ուրախություն մեզ աղտոտվածությունը  բավականին մեղմ է արտահայտված խմելու ջրերում։Այն ջրերը, որոնք օգտագործվում  են խմելու համար  Շամլուղում,  Ախթալայում,  Ալավերիդիում, դրանցում  հանքային դաշտի ազդեցությունը քիչ նկատելի է։ Մետաղները, որոնցից միշտ խուսափում ենք, մեծ պարունակություն չունեն․ թույլատրելի սահմանային քանակները չեն գերազանցում»,- ասում է Շահինյանը։

Իսկ ահա հանքավայրային ջրերի պարագայում իրավիճակը մտահոգիչ է․ դրանք բավականին աղտոտված են։ «Հատուկ ուսումնասիրել եմ, թե դրանք ինչ հեռավորության վրա  են տեղափոխվում և ինչքան տարածք կարող են վնասել։ Այդ միացությունները ռելիեֆի շնորհիվ մեծ տարածության վրա չեն տեղափոխվում, շուտ նստում են։ Հանքավայրի տեղամասից մինչև Դեբեդ մի վտակ ենք ուսումնասիրել, ջուրը Դեբեդ թափվելուց գրեթե աղտոտված չէր»,- ասում է Շահինյանը ։

Շահինյանը համոզված է՝ ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր է խելացի ու մտածված կերպով հանքերը շահագործել՝ բնությանը հասցվող վնասը հասցնելով նվազագույնի։ Ասում է՝ Հայաստանի պես երկիրը չի կարող իրեն թույլ տալ ամբողջությամբ հրաժարվել հանքարդյունաբերությունից։ Փոխարենը կարող է գիտնականների, ինժեներների հետ համագործակցությամբ և ժամանակակից պահանջների խստիվ պահպանմամբ հանքերի խելացի շահագործում իրականացնել։

«Եթե այսպես շարունակվի, դրական արդյունքները սպասեցնել չեն տա»

Անդրադառնալով կառավարություն-գիտություն համագործակցությանը՝ Շահինյանն ասում է, որ տարիներ շարունակ դժգոհել են, իսկ ներկայում որոշակի դրական փոփոխություններ կան, որոնք, բնականաբար, շարունակական բարելավման կարիք ունեն։

«Միշտ դժգոհել ենք անալիտիկ բազայից, երիտասարդ մասնագետների արտահոսքից, մեր ֆինանսավորման ծավալից։ Այս բոլոր առումներով դրական առաջընթաց ունենք․ աշխատավարձերի բարձրացում եղավ,  անալիտիկ բազայում հետաքրքիր համալրում ունենք, շատ կարևոր սարքավորումներ ու գործիքներ ենք կարողանում ձեռք բերել։ Եթե այսպես շարունակվի, դրական արդյունքները սպասեցնել չեն տա»,- ասում է նա։

Շահինյանի խոսքով՝ այսօր ամենակարևորը գիտության ոլորտում աշխատելու հնարավորություն ստեղծելն է։ Այն ենթադրում է ոչ միայն աշխատավարձերի բարձրացում, այլ նաև գիտական միջավայրի ապահովում՝ աշխատանքային արժանապատիվ պայմաններով։

«Կարևորում եմ երիտասարդների գալը  գիտություն, դա և ներկայի, և ապագայի հարց է, բայց դրա համար պետք է լինեն հնարավորություններ, երիտասարդները, գիտություն գալով, պետք է իմանան, որ կկարողանան իրենց  կարիքները հոգալ»,- ասում է Շահինյանը։- Պետք է կարողանանք երիտասարդներին գրավել, այնպես անել, որ նրանք տեսնեն՝ իրենց աշխատանքի արդյունքները գնահատվելու են։ Սա ամենակարևոր խնդիրներից է»։

Նա լավատեսորեն է տրամադրված, ասում է՝ նկատում է, որ կառավարությունն աստիճանաբար սկսել է գիտակցել գիտության կարևորությունը, միտումների շարունակման դեպքում աստիճանաբար նաև կվերականգնվի գիտնականի հանդեպ հասարակական վերաբերմունքը։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Շահինյանն ասում է, որ մենք այդ պատերազմում պարտվեցինք նաև գիտությանը։ Նրա խոսքով՝ ապագայում  նման իրավիճակներից խուսափելու համար կարևոր է, որ պետությունը և կյանքի բոլոր ոլորտները,  բանակն առաջնահերթ,  գիտության վրա հիմնված լինեն։ Իսկ այդ ճանապարհին առաջին քայլը պետք է լինի գիտության զարգացումը։ «Մենք բավարար ներուժ ունենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար։ Միայն թե առաջին հերթին պետք է օգնել գիտությանը, թույլ տալ, որ գիտական ներուժն իրեն դրսևորի»,- ասում է նա։

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Ալավերդի հանքարդյունաբերություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին