f

Անկախ

Արթուր Ղազինյան. Իշխանությունները չունեն սահմանադրական բարեփոխումների հստակ հայեցակարգ


Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները չունեն սահմանադրական բարեփոխումների հստակ հայեցակարգ։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ակամայից տպավորություն է ստեղծվում, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումն ինքնանպատակ է իշխանությունների համար: «Ընդ որում, բարեփոխումների նախաձեռնողները պարզապես իրական պատկերացում չունեն, թե ինչ է պետք փոխել Հիմնական օրենքում։ Բնականաբար, Սահմանադրությունը որոշակի շտկման կարիք ունի։ Անհրաժեշտ է վերանայել որոշ ձեւակերպումներ եւ դրույթներ, ինչը կապահովի դրա ներդաշնակեցումը։ Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որպեսզի երկրի քաղաքացիները եւ իրավաբանական անձինք Սահմանադրությունն որպես հիմք եւ որպես հիմնական կանոնների ժողովածու ընկալեն»,- ասաց Ղազինյանը։

Այնուամենայնիվ, գործող իշխանության մոտեցումները, ըստ ընդդիմադիրի, այդ բարեփոխումների հստակ ու ամբողջական հայեցակարգի տպավորություն չեն ստեղծում։ «Միգուցե այն կա, բայց իշխանությունները նպատակահարմար չեն համարում ներկայացնել այն։ Թերեւս՝ այս փուլում։ Որոշ հարցեր նրանք գաղտնի են պահում  հասարակությունից»,- հավելեց պատգամավորը։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը համաձայնեց պատգամավորի որոշ հայտարարությունների հետ: Այնուամենայնիվ, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, գործող իշխանությունը բավականին հստակ պատկերացումներ ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ կառավարությունն արդեն հայտարարել է հստակ ժամկետների մասին։ Այդպես, երկրի Հիմնական օրենքի բարեփոխումների վերջնական հայեցակարգը կմշակվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 28-ը։ Ընդ որում, բարեփոխումների նախագիծը կմշակվի եւ կներկայացվի մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։

Հայաստան Արթուր Ղազինյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին