Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալյադոլիդի» հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով։
Զինեդին Զիդանի գլխավորած թիմին 78-րդ րոպեին հաղթանակ բերեց իսպանացի պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոյի գոլը վերջնամասում։ Գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։
«Ռեալը» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ «Վալյադոլիդը» 16-րդն է՝ 22 միավոր։