f

Անկախ

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Ազգային արխիվ. հայ-չինական համատեղ ցուցադրություն կկազմակերպվի


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ մարտի 15-ին, հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Գ. Արշակյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, Հայաստանի ազգային արխիվի և Չինաստանի արխիվների ծառայության միջև աշխատանքների  հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունը։

Հայ-չինական արխիվային համագործակցության հարթակում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ Չինաստանի արխիվների պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրազիկայի (Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունք) նիստին՝ 2017 թ.։ Չինական կողմի հետ վերջին հանդիպումը կայացել է 2019թ.-ին, Լեհաստանում՝ կրկին Եվրազիկայի շրջանակներում։ 

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Չինաստանի հետ համագործակցության խորացմամբ և առաջարկել՝ պարբերաբար չինացի գործընկեր-մասնագետների կողմից անցկացնել արխիվային փաստաթղթերի վերականգնման-կազմապատման և նոր տեխնոլոգիաների կիրառման վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ կազմակերպել արխիվային նյութերի համատեղ ցուցադրություն՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին (1992թ. ապրիլի 6):

Անդրադարձ է եղել 2023 թ. սեպտեմբերին կայանալիք՝ Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ արխիվային ոլորտի ղեկավարների և փորձագետների միջազգային կոնֆերանսին։ Գ. Արշակյանը դեսպանին տեղեկացրել է, որ չինացի գործընկերները  ևս կհրավիրվեն միջոցառումներին, իսկ պաշտոնական հրավերը դեսպանության միջոցով կփոխանցվի տարեվերջին։

Ներկայացնելով Հայաստանի ազգային արխիվի վերջին տարիների ձեռքբերումներն ու խնդիրները՝ Արշակյանն առաջարկել է քննարկել Չինաստանի արխիվային փորձին ծանոթանալու համար արխիվագետների կրթական-ճանաչողական այցերի կազմակերպման հարցը։

ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն  իր հերթին ընդգծել է, որ հայ-չինական հարաբերություններն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն՝ մասնավորապես խոսելով  Մետաքսի ճանապարհի մասին, որով երկու հնագույն ժողովուրդները կապվել և համագործակցել են միմյանց հետ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել հայ-չինական հարաբերություններին նվիրված համատեղ ցուցադրություն։ Չինական կողմը ողջունել է Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումն ու մասնակցության հրավերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև անցկացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ավարտին շրջայց է կատարվել Հայաստանի ազգային արխիվում որտեղ ներկայացվել են հայ-չինական հարաբերություններին նվիրված փաստաթղթերը։

Հայաստան Չինաստանի դեսպան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին