Կասկածում եմ, որ Հայաստանում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ որեւէ բանկ քաղաքացիներին չվերադարձնի ավանդի գումարը։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից արժույթների արտահոսքը սահմանափակելու կարիք չկա: Մարտին Գալստյանը նաեւ հիշեցրեց, որ կան երկրներ, որոնք սահմանափակումներ են դնում կանխիկ արժույթների արտահոսքի վրա։ «Բանկային ոլորտի գործընկերները որոշակի լուծումներ են տվել, սակայն այս հարցը դիրեկտիվ մեթոդներով կարգավորելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- հավելեց Գալստյանը։