f

Անկախ

Կառավարության դիմաց օրենք են խախտում ու ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ոստիկանությունը ոչինչ չի կարող անել


Քայլում եմ Հանրապետության հրապարակով։ Կառավարության կողմից Տիգրան Մեծի անկյունում՝ դեղին արգելող գծերի վրա, մինչեւ Մելիք-Ադամյանի անկյունը, շուրջ 10 մեքենա է կանգնած։

Զանգում եմ ՊՊԾ, խնդրում եմ կարգախումբ ուղարկել ու արգելված վայրում կայանած մեքենաները տարհանել։ Մի քանի րոպեից զանգում է պարտաճանաչ պարեկը, ներկայանում է, ու ասում, որ խնդիրը լուծվում է։ Ես, որ դեռ տարածքում, եմ, նայում եմ՝ բոլոր մեքենաները դեռ կայանած են։ Պարետին ասում եմ, որ խնդիրը լուծված չի, խնդրում եմ տեղում մնալ, մոտենում եմ, խնդիրը տեղում եմ ցույց տալիս, ցույց եմ տալիս դեղին արգելող գծերը, ցույց եմ տալիս արգելված տեղում կայանած մեքենաները։

Անչափ սիրալիր պարետն ասում է՝ "Գիտե՞ք, քաղաքում կայանման խնդիր կա, սրանք էլ հիմնականում ծառայողական մեքենաներ են, չենք կարող տենց միանգամից բոլորին հանել"։ Ասում եմ՝ "Գիտեմ, որ կայանման խնդիր կա, դրա համար էլ ես, օրինակ, մեքենաս ծախել եմ, ոտքով/տաքսիով/ավտոբուսով/սկուտերով եմ գնում գործի"։

Կարճ ասած, մեքենաները ոնց կայանած էին արգելված վայրում, էնպես ել մնացին կայանած։ Ու անգամ եթե այսօր հեռացված լինեին, վաղը նորից կայանելու էին։ Նույնը՝ լիքը այլ արգելված վայրերում։ Այս դեպքը ուղղակի ամենակենտրոնում է ու շատ սիմվոլիկ՝ Կառավարության դիմաց օրենք են խախտում ու ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ոստիկանությունը ոչինչ չի կարող անել կամ չի ուզում անել։

Հիմա դիմում եմ պարոն Arayik Harutyunyan-ին՝ արդյո՞ք կառավարության աշխատակազմի ծառայողների շրջանակ կա, որը արտոնված է կայանելու իմ նշած արգելված վայրերում։ Ոստիկանության լրատվականի պետ պարոն Ashot Aharonyan-ին՝ արդյո՞ք պարեկային ծառայությունը հրահանգ ունի անտեսել նշածս արգելված հատվածում կայանած մեքենաներին։

Ինչպես ասացի, նկարագրածս մասնավոր դեպք է, բայց քաղաքի, հատկապես կենտրոնի շատ ու շատ հատվածներում արգելված վայրերում են կայանած մեքենաներ կան՝ մայթի վրա, թեքահարթակների դիմաց եւ այլն, որոնք խոչընդոտներ են ստեղծում հետիոտների ու վարորդների համար ու պարզապես անհարմար ու տգեղ են դարձնում քաղաքը։

Հ․Գ․ առաջին մեկնաբանությունում դնում եմ հղում, որում Հանրապետության վարչապետը գոհունակությամբ պատմում է, թե ինչպես է նոր պարեկային ծառայությունը տուգանում բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց հարազատներին։

Խնդրո՜ւմ եմ, պատիվ արեք նաեւ հասարակ մահկանացուներին եւ մեկ-մեկ էլ նրանց խախտումներին ուշադրություն դարձրեք։

Հակոբ Կարապետյան ՖԲ Գրառում կայանատեղ ՀՀ Կառավարություն Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին