f

Անկախ

Իշխանությունը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջնականապես հրաժարվում է Արցախից


Հայաստանի ներկայիս իշխանությունները վաղուց են հրաժարվել արցախյան հարցից, հավանաբար դեռեւս մինչեւ 2020թ․ նոյեմբերի 9-ը։ Այս մասին մարտի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է Ադրբեջանի ներկայացրած կետերը եւ դրանց բովանդակությունը։ Մենք արդեն որերորդ անգամ Արցախին, անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերությունների իբր կարգավորմանն առնչվող հարցերի մասին թուրքական ու ադրբեջանական կողմերից ենք տեղեկանում։ Բացի այդ, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Արցախի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է։ Ի՞նչ իրավունք։ Հավանաբար նկատի ունի ինքնորոշման իրավունք։ Վախենում եք կիրառե՞լ (այս արտահայտությունը – խմբ.):

Հայաստանի իշխանությունները չեն խոսում ինքնորոշման իրավունքի, մեզ համար կարեւոր, առանցքային, հիմնական սկզբունքի մասին։

Բացի այդ, պարզվում է, որ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համապատասխան գործընթաց սկսելու առաջարկով։ Սա, առնվազն, նշանակում է, որ ներկայիս իշխանությունների համար այս հինգ կետերի բովանդակությունը կարող է քննարկման առարկա դառնալ բանակցություններում։ Այս հինգ կետերի առկայությունը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ինչը ենթադրում է Արցախից հրաժարվել։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների համար «կարմիր գիծ» չէ այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշեց Խամոյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, որ չի քննարկվել այն տարբերակը, ըստ որի Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ «Սա նույն Փաշինյանն է, ով գաղտնի բանակցություններ էր վարում, եւ դրանց բովանդակության մասին Լավրովը տեղեկացրեց, թեեւ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա։ Այժմ իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը կարող է հանգեցնել Արցախից փաստաթղթավորված հրաժարվելուն։ Բայց մյուս կողմից, ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր պատրաստելու մանդատ չունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը վերաբերում է բացառապես Արցախի հարցին.

Որտե՞ղ է այս պայմանագրում Արցախը։ Ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, եւ ի՞նչ ապագա են Արցախի համար պատկերացնում Հայաստանի ներկայիս իշխանությունները։

Հայաստանի ներկայիս իշխանությունները վաղուց են հրաժարվել արցախյան հարցից, դեռեւս 2020թ․ նոյեմբերի 9-ից առաջ։ Նրանք պարզապես ձեւացնում էին, թե այդ հարցն իրենց հետաքրքրում է։

Փաշինյանն ուղղակի էմոցիաներ էր գողանում՝ Ստեփանակերտում հայտարարելով, թե Արցախը Հայաստան է, վերջ. Հիմա էլ նա ասում է, որ բանակցային գործընթացում անշրջելի կետն արդեն անցել է։ Եթե դա այդպես էր, ապա ինչու՞ արվեց վերը նշված հայտարարությունը, որը խնդիրներ ստեղծեց Հայաստանի համար։ Ավելի ուշ իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը եղավ։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ զրոյական կետից են սկսում։ Դեռեւս սեպտեմբերի 27-ից առաջ նրանք իրենց պահվածքով ու հայտարարություններով գործը հասցրին պատերազմի՝ թույլ տալով Ադրբեջանին օրինականացնել հարձակումն Արցախի վրա։

Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ ասում է, որ Արցախի հարցը ռուսական կողմի իրավասության տակ է։ Կառավարության վերջերս կայացած նիստի ժամանակ նա ասաց, որ չի ցանկանում հայտարարություններ անել, որոնք կարող են սրել իրավիճակը։ Բայց մյուս կողմից Փաշինյանը չասաց, թե ինչ է անում խնդիրները լուծելու համար։

Իսկ Արայիկ Հարությունյանն այնքան ազատ ժամանակ ունի, որ ներկա էր երդմնակալությանը (նախագահի- խմբ.), այն դեպքում, երբ արցախցիները տեւական ժամանակ է՝ սառչում են իրենց տներում, բախվում են էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման խնդիրների։

Իշխանություններին թվում է, թե Արցախից հրաժարվելով՝ կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը, բայց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ից հետո մեր տղաները զոհվում են Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղի մոտ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՊՆ-ն հայտնում է, որ նրանք (ադրբեջանցիները- խմբ.) վերադարձել են իրենց տարածքներ։ Այսինքն՝ իշխանություններն ասում են՝ ժողովուրդ, դուք չգիտեիք, որ այդ տարածքները ավելի վաղ են վերցրել։ Խաղաղությունը բացարձակ արժեք է, այն կարեւոր է։ Սակայն ներկայիս իշխանությունները չեն կարողանում խաղաղություն հաստատել, դրա վառ օրինակը նոյեմբերի 9-ից հետո, արտահերթ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն է։ Գործող իշխանությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ խաղաղություն էին խոստանում, պատերազմ ապրած մարդկանց զգացմունքների հետ խաղալով, ձայներ հավաքեցին։

Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեցին, որ խաղաղությունն այդքան հեշտ չի տրվում։ Ներկայիս իշխանությունները չեն կարող խաղաղություն բերել, դա փաստ է։

Մտահոգություն կա, որ Հայաստանի իշխանությունները, դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում են նվազեցնել ռուսական կողմի գործոնը հակամարտության կարգավորման հարցում։ Արցախում տեղի ունեցած հումանիտար աղետի կապակցությամբ մենք խորհրդարանի շտապ նիստ ենք նախաձեռնում։ Վաղը պատգամավորներ ենք գործուղում Արցախ։ Այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են։ Բացի այդ, սուր խնդիրներ են առաջացել պարենային անվտանգության հետ կապված, որքան էլ իշխանությունները հերքում են դա։ Տնտեսական հարցերի հանձնաժողովը նիստ է նախաձեռնում։ Սկզբում մենք պետք է խորհրդարանում բոլոր գործիքներն օգտագործենք։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա իր դերն է խաղում նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության հետեւանքով աշխարհում ստեղծված փխրուն իրավիճակը։ Ես հաստատում եմ, որ մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից, հավատարիմ ենք մեր խոստումներին, եւ իշխանությունների հեռացումն անպայման տեղի կունենա՝ խորհրդարանի ու փողոցի համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը։

«Հայաստան» դաշինք Ադրբեջան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին