f

Անկախ

Չեզոքության պահանջը այս դեպքում, երբ Ուկրաինան փաստացի կերպով բաժանվելու է, կորցնում է իր էական իմաստը


Ռուսաստանի Պետական Դումայի Միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ անդամ երկրների եւ հայրենակիցների հետ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․


«Կրակի մեջ ծանծաղուտ չկա։ Ի հեճուկս ինտերնետ կոմունիկացիաների կրճատման, իսկ գուցեեւ հենց դրա համար, կրկին պահանջված է նամակի ժանրը, եւ ես օրեցոր աճող ծավալներով նամակներ եմ ստանում։ Մարդիկ օգնություն են խնդրում, ճշմարտությունն են որոնում եւ դատում են։ Այդ թվում՝ նաեւ ինձ, որ սըիպված եմ այս օրերին առավել հաճախ ելույթներ ունենալ հանրության առաջ։  Կոնկրետ խնդրանքների կամ հայտերի մասին Մոսկվայի ընտրական շրջանից, Ղրիմից, եւ մյուս մերձճակատային ռուսական ռեգիոններից, նրանցից, ովքեր Դոնեցկում են, Լուգանսկում են, Խարկովում են, Խերսոնում են, Օսեսայում են եւ Կիեւում, դեռ վաղ է պատմելը։ Փորձում եմ օգնել գործով, եթե կարող եմ։ Աստված վկա։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր աջակցում են։

Քննադատների ճամբարում երկու հակադիր, փոխադարձաբար իրար բացառող ֆրակցիաներ են։ Ոմանք գամում են անարգանքի սյունին Պուտինին  Ուկրաինայում ռազմական գործողությունն իրականացնելու համար, պահանջելով անհապաղ այն դադարեցնել։ Մյուսները քարշ են տալիս անարգանքի սյունի մոտ այն բանի համար, որ կոչ եմ անում գլուխը չկորցնել եւ չծավալել «ժողովրդի թշնամիների» դեմ պայքար ռուսական միջավայրում։ Ինձ համար հարցը նրանում չէ, թե ովքեր են ավելի շատ կամ քիչ, այլ այն, որ լարվածությունը աճում է։  

Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը պատահական չէ, որ Ուկրաինայում տեղի ունեցածը ես անվանեցի հետաձգված քաղաքացիական պատերազմ, որը տեղի չէր ունեցել Խորհրդային Միության փլուզման ժամանակ՝ էլիտաների դավաճանության պատճառով։ Քաղաքացիական դիմակայության փորձերը Ռուսաստանում՝ որ կողմից էլ որ դրանք կատարվեն, ամենավատ սցենարն է, որով հնարավոր է իրեն պահի մեր հասարակությանը։

Ռուսաստանի թշնամիները հույս ունեն, որ հենց դա կարող է տեղի ունենալ։ Թույլ տվեք նախ ասել, որ իմ փորձերի ստաժը սկսած 90-ական թվականներից մինչեւ այսօր, հասկանալու համար, թե ինչ բան է «ուկրաինական հարցը», եւ ինչ նշանակություն այն ունի Ուկրաինայի ապագայի համար, Ռուսաստանի եւ ողջ հետխորհրդային տարածքի համար, բոլորվին հստակ կերպով ցույց են տալիս ինձ, որ ավաղ պատերազմը անխուսափելի էր։  Այս պատերազմը, թեկուզ եւ կոչվում է հատուկ ռազմական գործողություն, սակայն այն բանի համար է, թե ով է շարունակելու գոյություն ունենալ՝ Ռուսաստանը, որը ԽՍՀՄ-ից ժառանգել է բազմազգությունն ու դաշնային կառուցվածքը, թե Ուկրաինան, որն ընթացել է ընդհանուր արմատների դավաճանության ուղով եւ հիմա գլորվում է դեպի  բանդերականության իդեալները։ «Իսկ բանդերականն ռուսի եղբայրը չէ» գրել եմ ես դեռ 99 թվականին իմ հոդվածում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երջանկահիշատակ համագործակցության եւ բարեկամության պայմանագրի վավերացման առիթով։

Այո, մինչեւ վերջ ես հույս ունեի, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել։ Չհաջողվեց, ինչում իրենց մեղավորության բաժինն ունեն Շեմյակինի ատյանում եվրաատլանտյան երդվյալ ատենակալները։ Ուկրաինայի մասին ասելու բան էլ չկա։ Արդյոք ես կարծում եմ, որ մենք մեր մեղքի բաժինը չունենք։ Տարօրինակ կլիներ այդպես մտածելը։ Սակայն ինչ է դրանից հետեւում։ Միայն այն, որ փետրվարի 24-ից եւ պլանավորած հակառուսական հիստերիայի պոռթկումից, սանկցիոն վակխանալիայից եւ այլնից հետո, մենք այլ ընտրություն չենք ունեցել, քան հաղթանակն է։ Անիմաստ է դատողություններ անելը, թե ով ինչ էր ուզում։ «Հաղթանակը դա այն բանն է, որով ոչինչ հնարավոր չէ փոխարինել»,- հավաստիացնում էր գեներալ Դուգլաս Մակարթուրը, ով ով չի եղել մեր բարեկամների թվում, եւ դրա համար նրանից է պետք այդ մասին լսել։

Միայն հաղթանակ եւ ռազմական օպերացիայի նպատակներին արագ հասնելը հնարավորություն կտա վերադառնալ խաղաղության դիվանագիտությանը։ Առանց հաղթանակի, բանակցությունների փորձերը պայմանավորվածությունների չեն հանգեցնի։ Իսկ անորոշությունը կհանգեցնի շատ ավելի վատ հետեւանքների մեզ համար՝ թե որպես ժողովրդի եւ թե որպես պետության։ Իսկ որն է Ռուսաստանի համար հաղթանակը, այս պատմության մեջ։

Ես չեմ հավատում Ուկրաինայի եւ ոչ մի չեզոքության, ապառազմականացման եւ առավել եւս՝ ապաազգայնականացման, քանի դեռ Կիեւը, Խարկովն ու Օդեսան գտնվում են Զելենսկու մարիոնետային կառավարության հսկողության տակ։

Անցյալի ուրվականները, օրինակ ցարական նախարար Դուրնովոյի, ով նախազգուշացրել էր, որ վտանգավոր է Գալիցիայի ներթափանցումը ռուս-ուկրաինական տարածք, այժմ էլ նախազգուշացնում են զերծ մնալ  «Կարմիր բանակի՝ Արեւմտյան Ուկրաինայի ազատագրական արշավանքի» պլաններից։ Երկար ժամանակ խոսքը գնում է երկու Ուկրաինաների գոյակցության մասին։ Դրանցից մեկը կարող է եւ պետք է ապաազգայնականացվի եւ երաշխավորված կերպով պաշտպանված լինի արեւմտա-ուկրաինական ռեւանշից։  

Հնարավոր է շատերին մեր «պատվարժաններից» դա չի բավարարի, սակայն սա է իրական հեռանկարը, որը թույլ կտա, որ այսօրվա եւ ապագայի զոհերը անտեղի չլինեն։

Չեզոքության պահանջը այս դեպքում, երբ Ուկրաինան փաստացի կերպով բաժանվելու է, կորցնում է իր էական իմաստը։ Խաղաղությունը, որը ուշ կամ շուտ գալու է, հաջորդելու համար պատերազմին, Ռուսաստանի համար դյուրին չի լինելու։ Հենց դրա համար ես կոչ եմ անում ավելի հանգիստ վերաբերվել այն ռուսական ընդդիմությանը, որը ակտիվացել է ռազմական գործողությունների ֆոնին։ Ես հարգում եմ այլակարծության իրավունքը, եթե իհարկե, այն չի դառնում առիթ օրենքները խախտելու համար։ Ժամանակը կբուժի։ Եվ այն «աստղերը» որոնք գահավիժել են իրենց բազմաթիվ երկրպագուների աչքում, այն բանի համար, որ հակահայրենասիրական կեցվածք են որդեգրել, լիովին հնարավոր է, որ կրկին վերադառնան մեզ մոտ։

Ի տարբերություն շատերի, ես ցանկություն չունեմ նրանց տեղը գրավելու։ Այն, ինչին ես նախազգուշացնում եմ զերծ մնալ՝ հրաժարվեք, որքան հնարավոր է այլախոհների հանդեպ հաշվեհարդար տեսնելու ցանկությունից։ Մենք 20-րդ դարում նմանատիպ փորձերի տխուր պատմություն ենք ունեցել։ Եկեք կենտրոնանաք գլխավոր վրա, իսկ մնացյալ հարցերը կպարզենք հետո։

 

Կոնստանտին Զատուլին Ռուսաստան Ուկրաինա հայտարարություն Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին