Ադրբեջանի Թուրան գործակալության հաղորդմամբ՝ այդ երկրի ԱԳն մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի խոսքերով՝ Ուկրաինայում սպանված 5 ադրբեջանցիների դիերը հաջողվել է ավտոմեքենաներով Օդեսայով տեղափոխել Մոլդովա, այնտեղից ՝ Ռումինիա, ապա Բուլղարիայի տարածքով՝ Թուրքիա։ Այնտեղից ադրբեջանցիների դիակները ինքնաթիռով կտեղափոխվեն Ադրբեջան։ Սպանվածները բոլորը տղամարդիկ են, որոնցից ամենատարեցը՝Ռահիմ Իսմայիլովը 1966թ․-ին է ծնվել, իսկ ամենաերիտասարդը՝ Ջամալ Սալմանովը՝ 1997թ․-ին։ Չի հայտնվում, որ նրանք սպանվել են ռմբակոծությունների ժամանակ, ինչը նշանակում է, որ նրանք բոլորն էլ սպանվել են ռուսական զինուժի դեմ մարտական գործողությունների ընթացքում։