f

Անկախ

Խնդրում եմ ձեզ ՝ վճարել Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վրա դրված տուգանքը՝ 300.000 դրամը, ես գործազուրկ, բայց անկախ կարծիք արտահայտող ՀՀ քաղաքացի եմ


ՀՀ –ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Հայաստանում աշխատող հարգելի տիկնայք

Ձեր աչքի առաջ Հայաստանում տեղի է ունենում դեմոկրատիայի դեմոնտաժ: Ընդ որում, այն տեղի է ունենում ձեր կողմից գովերգվող դեմոկրատական իշխանությունների ձեռամբ և կամքով: Սա իրականում փաշիզմ է:

Այսօր, դուք, ձեր երկները, միջազգային հեղինակավոր կառույցները, կարճ ասած, ողջ աշխարհը նախահարձակ եք եղել Ռուսաստանի նկատմամբ՝որակելով այդ պետությունը բռնապետական: Իսկ Հայաստանը չորրորդ տարին է կազմաքանդում է ժողովրդավարության, մարդու իրավուքների հիմքերը :

Խոսքի ազատությունը, մարդու իրավունքները մեր երկրում տրորվում են շատ հետևողականորեն :Վստահ եմ՝ դուք դա տեսնում եք:

20.20.2020 թվականին, ես ՝ ՀՀ քաղաքացիս, հրավիրվել եմ ոստիկանության Շիրակի մարզի <<Կումայրի>> բաժին: Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, ֆեյսբուքում արված իմ գրառումների պատճառով, պետք է տուգանվեմ 300.000 դրամով: Ընդ որում, նախորդ օրն մեր տուն եկած ոստիկանների ներկայությամբ, ջնջեցել էի այդ երկու՝ իշխանությունների ստախոսության վերաբերյալ, իմ կարծիքն արտահայտող գրառումները:Արձանագրությունը կից ուղարկում եմ:Սակայն այդ ամենը բավարար չէր Նիկոլ Փաշինյանի գրպանային ոստիկանների համար:

2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ այդ տուգանքի կտրոնը ինձ ուղարկելուց մեկ տարի անց, ստացել եմ ՀՀ հարկադիր կատարում ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի որոշումը՝ ինձանից բռնագանձելու 300.000+5% դրամ որոշումը: Բողոքարկել եմ, սակայն՝ անօգուտ:

Դեմոկրատիայի հովանոցի տակ իշխանության եկած,ֆյուրերական որակներ ունեցող Փաշինյանի ղեկավարած երկրում խոսքի ազատությունը, կարծիք հայտնելը քրեորեն պատժելի է դարձել:

2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվար ամիսը, դիմումներ եմ հղել ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իմ <<պատժելի>> գրառումները: Չէին տրամադրում:Միայն այն բանից հետո, երբ իմ դիմումում հիշատակեցի ՀՀ-ում ԱՄՆ և ՀՀ-ում Եվրամիության դեսպանների անունները, որոնց պատրաստվում էի դիմել նաև այդ հարցով, 04.03.2022 թվականին ՝ էլեկտրոնային տարբերակով, ստացա այդ գրառումները: Ահա, այսպիսին է ժողովրդավարությունը մեր երկրում:Փաստորեն, միայն այդ դեսպանների անունները տալուց հետո , ոստիկանությունն որոշեց օրենքի պահանջը կատարել:

Հարգելի դեսպաններ

Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ ապօրինաբար տուգանել են իմ երկու գրառման համար, որոնք ,ինչպես նշեցի, հեռացրել էի: Սակայն Նիկոլ Փաշինյանի ծառա ոստիկանները , որոնց համար մարդու վրա գործ սարքելը , թերևս, հիմնական առաքելությունն է, որոշել են իմ՝ ևս երկու գրառում համարել հակաիշխանական: Նախ, ասեմ, որ ես իմ գրառումներից չեմ հրաժարվում: Դրանք իմ կարծիքներն են մեր երկրում ՝ պատերազմական օրերին տիրող ստի, կեղծիքի, ազգին խաբելու և մոլորեցնելու վերաբերյալ: Երկրորդ. այս դիմումին կից ձեզ ներկայացվող այդ գրառումները որևէ հանցավոր միտք, կարծիք, կոնտենտ չեն բովանդակել:Դրանք ընդամենը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի ստի ֆաբրիկայի <<արտադրանքը>>:Ավելին, իմ գրառումները բովանդակել են նաև առաջարկներ՝ հստակ և կոնկրետ: Թե ինչ՞ի համար է ՀՀ վարչապետի աթոռում հայտված անձը, որոշել վենդետա իրականացնել ազատ քաղաքացուս ազատ կարծիքի նկատմամբ, պարզ չէ:

Ինձ տուգանելը և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող աղաղակող ռեպրեսիաները,մարդու իրավունքների խախտումները Հայաստանում անցել են կրիտիկական շեմը: Տուգանել, բանտ ուղարկել,սպառնալ, հայհոյել, ճնշել՝ սա է Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծը:

Հարգարաժան դեսպաններ

Դիմելով Ձեզ՝ հարց եմ ուղղում. մարդու, խոսքի ազատության վրա հարձակումները ձեզ համար անընդունելի են միայն մե՞կ երկրում:

Երկրորդ. Ինչո՞ւ դուք որևէ կերպ չեք դատապարտում, վերաբերմունք չեք արտահայտում Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրավական վակխանալիայի, մարդու իրավուքնների,

խոսքի, կարծիքի, այլ միտք ունեցող անձանց դեմ սանձազերված հարձակումների վերաբերյալ: Ինչո՞ւ եք դուք տեսնում միայն այն, ինչը ձեր ատելության թիրախում է: Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանի բռնապետական արշավը մարդու իրավունքների, խոսքի ազատության դեմ նենգ հալածանքները, հետապնդումները նրան գովելու առի՞թ են: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ, բերան փակելու փայտիկը իջնում է ոչ միայն լրագրողական կազմակերպությունների, այլև շարքային քաղաքացիների գլխին: Հայաստանում տիրում է իրավական սադիզմի մթնոլորտ, իսկ դուք սեկելտիվ վերաբերմունք եք դրսևորում այն ղեկավարների և երկրների նկատմամբ, որոնց ուզում եք պատժել:Դա ժողովրդավարության՝ բամբակով փաթեթավորված դաշույ՞ն է:

Հարգելի տիկնայք

Քանի որ ձեր կողմից բարձր գնահատականի է արժանանում Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը և, հաշվի առնելով այն իրողությունը, որ ես հենց նրա իշխանության օրոք եմ տուգանվել իմ կարծիքը՝ ռազմական դրության պայմաններում, արտահայտնելու համար,ապա խնդրում եմ ձեզ ՝ վճարել Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վրա դրված տուգանքը՝ 300.000 դրամը: Ես գործազուրկ, բայց անկախ կարծիք արտահայտող ՀՀ քաղաքացի եմ:

Այս դիմումին կից ուղարկում եմ իմ ֆեյսբուքյան գրառումները, որոնցից ազդվել է Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը, ինչպես նաև իմ հրապարակումներից մեկը:

Լիլիթ Աղեկյան

Լիլիթ Աղեկյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան բաց նամակ դեսպաններ Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին