f

Անկախ

Արևմուտքին չի հաջողվի ճնշել Ռուսաստանին. Ուկրաինայում հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ. Պուտին


Արևմուտքը չի ներում Ռուսաստանին իր անկախ կուրսի համար և կփորձի ճնշել նրան և խախտել նրա տարածքային ամբողջականությունը, սակայն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դա չի հաջողվի: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

 

«Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել՝ այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկերեսանի խոսակցությունների և այսօրվա գործողությունների հետևում աշխարհաքաղաքական թշնամական նպատակներ կան, նրանց ուղղակի պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան»,- ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ։ 

«Եթե ռուսական զորքերը գործեին միայն Դոնբասում, դա չէր հանգեցնի վտանգի վերացմանը, այնտեղ նոր առաջնագիծ կանցկացվեր»,- ասել է պետության ղեկավարը։

ՌԴ նախագահը նշել է, որ Արեւմուտքը Կիեւի իշխանություններին մղում է արյունահեղության՝ մատակարարելով զենք ու վարձկաններ։

Պուտինը հավելել է, որ Կրեմլն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել ստորաբաժանումները Դոնբասից։ «Առաջին անգամ եմ ուզում ասել. հատուկ գործողության հենց սկզբում, արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է»,- ընդգծել է Պուտինը:

Ռուսաստան Ուկրաինա Վլադիմիր Պուտին Պատերազմ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին