f

Անկախ

«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում». Փաշինյանը թվարկեց մի քանի ռեֆորմ


Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին. նպատակը համայնքի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս նախաձեռնության նպատակը համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է, որը հնարավորություն կստեղծի կառավարել համայնքի ֆինանսական միջոցները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար:

«Նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչեւ այս տարվա հոկտեմբերի 10-ը հաստատի համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը առաջիկա 3 տարիների համար եւ ներկայացնի մարզպետին: Միջինժամկետ ծրագրի  կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա կարևոր որոշում է. հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումը ամենամեծ մարտահրավերներից մեկն է ցանկացած երկրում, առավել ևս, Հայաստանում:

«Մենք այս որոշումը կարևոր ենք համարում այն տրամաբանությամբ, որ կառավարություն-ՏԻՄ համագործակցության ու համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել ու կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք սինխրոնանցել կառավարության հետ», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է փորձել միջոցները ծախսել մաքսիմալ արդյունավետ ու ժամանակին:

«Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե այս գործընթացը խոշոր ռեֆորմ է. «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում, բայց սա շատ խոշոր ռեֆորմ է եւ մենք հանրային ներդրումների արդյունավետությունը կտրուկ բարձրացնում ենք», - ասաց նա:

«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց. «Այսօրվա մեր նիստի երկու թեմաները ամենախոշոր երկու ռեֆորմների մասին են: Ես ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարեւոր ռեֆորմ է: Այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն: Դրանք եւ քաղաքակրթական են, եւ առողջապահական են, եւ կառավարչական են: Հույս ունեմ՝ մենք այս ճանապարհը կշարունակենք»:

Հայաստան ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին