f

Անկախ

«Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի». Ցուցարարները գազի խողովակ էին բերել Փաշինյանին


Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը եւ խոսափողը փոխանցեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանին, որ նա ներկայացնի, թե ինչ նվեր է լինելու:

Վերջինս հայտարարեց. «Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից:

Միայն 10 օր հետո սկսվել են իբրեւ թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Երկու արձանագրում. Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված  տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները եւս որոշակի  զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ եւ ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, եւ ասում՝ զբաղվեք գործով, որովհետեւ Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»:

Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հայտարարությամբ միացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ բողոքի այս ակցիային:

Հայաստան ՀՅԴ ՀՀԿ Սևակ Նազարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին