f

Անկախ

Բայդենը գիտակցում է, որ ստիպված է լինելու պատասխանատվություն կրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար․ Վոլոդին


Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն անդրադարձել է ամերիկացի քաղաքական գործիչների «հիստերիային»։ Նա Telegram-ի իր ալիքում գրել է, որ նախագահ Ջո Բայդենը սկսում  է գիտակցել, որ հենց ինքն է պատասխանատվություն կրելու Ուկրաինայում ստեղծված  իրավիճակի համար։ Գրում է Gazeta.ru-ն։

«Վաշինգթոնում հիստերիա է. Սենատորներից մինչև նախագահ. Պատճառներն ակնհայտ են. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չաշխատեցին. հասարակությունը համախմբվեց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի շուրջ. Ուկրաինան դուրս է եկել վերահսկողությունից. էներգակիրների և վառելիքի գների աճը ռեկորդներ է սահմանում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում»,- իրավիճակի մասին իր տեսլականով  կիսվել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինը նաև կարծում է, որ Եվրախորհուրդը սկսել է կորցնել իր իմաստը, քանի որ վերջին շրջանում  իրեն նվիրել է Ռուսաստանի Դաշնությանը քննադատելուն և  երկրի վրա ճնշում գործադրելուն։

ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ կազմակերպությունն առանց Մոսկվայի անելիք չի ունենա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։ Երկրի ղեկավարը գործողության նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»։

 Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։

Աշխարհում Վյաչեսլավ Վոլոդին Ջո Բայդեն Ուկրաինա պատասխանատվություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին