f

Անկախ

Վառվռուն և կենսասեր Դեբենցը 80 տարիների հեռվից


80 տարի առաջ՝ 1942թ․ մարտի 18-ին Կեռչում՝ «Կեպչուտ» կոչվող վայրում զոհվեց խորհրդային բանակի քաղաշխատող, արդեն հմուտ լրագրող և արձակագիր, հայազգի Դեբենցը /Իսրայելյան/։

Ավետիս Սիմոնի Դեբենցը ծնվել է 1913թ․ Լոռվա Հաղպատ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել և 1931թ․ ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո անմիջապես աշխատանքի է անցել մամուլի բնագավառում։ Ժամանակին «Պիոներ կանչ»-ում,  «Ավանգարդ»-ում տպագրվող ակնարկները պատմում էին վերափոխվող Հայաստանի բնաշխարհի և մարդկանց մասին։ 1940թ․ Հայպետհրատը խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակի առթիվ ընթերցողի դատին է հանձնել շնորհալի արձակագրի «Երկրի գույները» ակնարկաշարը։ Հեղինակը միանգամից աչքի էր ընկնում պարզ լեզվով, պատանիներին գրավելու հետաքրքիր ոճով։

Այդ շարքի «Լեռնային գեղեցկուհին», «Քարերը» և այլ ակնարկներում Դեբենցը գեղարվեստական նուրբ ճաշակով նկարագրել է Սևանա լիճը, կղզին, Գեղամա լեռները, Հայաստանի վարդագույն գանձ է անվանել հայկական տուֆը։

Դպրոցական ճամբարային կյանքից են վերցված նրա «Արկածը», «Անտառի գիշերը» և այլ ակնրկաների նյութերը։ Դեբենցը պատվավոր պաշտոններ է վարել «Գրական թերթ» և «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում, իսկ բանակ է զորակոչվել որպես Հայաստանի գրողների միության կառավարիչի տեղակալ։

Գեղարվեստական խոսքի ուժ, կյանքի ճանաչողություն և դաստիարակիչ արժեքներ ունեն նաև Դեբենցի նամակները։ Նախ ծննդյան օրվա կապակցությամբ դստերը, հետո էլ 1942-ի հունվարին ուսանող կնոջը հասցեագրած նամակաները ավարտել է «․․․Հայրենիքը վտանգի մեջ է և այս ծանր պահին պետք է մոռանալ ամեն մի անձնական բան․․․»։ Նա բանակը գնասհատել է որպես կյանքի դպրոց և իր կյանքի ընկերուհուն խորհուրդ էր տալիս՝ 

Միշտ արի լինել, քանզի,

Մարդու համար ավելի սուրբ,

Ավելի վեհ չկա ոչինչ,

Քան հայրենի երկինքը կրկնակի լուրթ,

Լեռները սեգ, ջրերը ջինջ։

Ավետիս Դեբենցը իր եղբայրներ Ռուբենի և Մինասի հետ հերոսաբար կռվել ու նրանց հետ էլ զոհվել է։

1951թ․ պատերազմի բոցերը յուր մարմին զգացած Հրաչյա Քոչարի առաջաբանով Հայպետհրատը լույս աշխարհ բերել վառվռուն և կենսասեր հայրենասեր զինվորի «Կյանքի սերը» ժողովածուն։ Այն բացվում է հեղինակի բարեկամ,  նկարիչ Արարատ Արծրունու շրջագայությունների մասին նոթատետրի գեղարվեստական նկարագրությամբ։ Շարունակության մեջ Հայաստանի վերածնունդն է նաև թվերի լեզվով՝ 1939թ․ Երևանի գործարանների համախառն արտադրանքը 104 միլիոն ռուբլի էր, 1900-ի համեմատ ավելի քան 660 անգամ ավելի։

Նույն տարվա մարդահամրով բնակչության թիվն անցավ 200 600-ը, 1926 թվի 64613 մարդու դիմաց։ Գրողի օբյեկտիվում նաև հայոց բանակն է, հեղինակի հասկակաիցներն են ու «Սովետական պարզ մարդը»։

  • Դեպուտատը ժողովրդի ծառան է, - բարձրաձայնում է Դերբենցի հերոսը, լոռեցի, Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Մացակ Պապյանը: / Ի՞նչ կարծիքի են մեր այսօրվա պատգամավորները։ Ես /կարծում եմ էլի շատերը/ իրավունք ունեմ մտածելու, թե նրանք գործում են ու խոսում Մացակ Պապյանին հակառակ չափանիշներով/։

«Ժողկոմ» ակնարկն էր շարքային բանվորուհուց Հայստանի կոմունալ տնտեսության կոմիսար դարձած Քնարիկ Միքայելի Խաչատրյանի կյանքիք ճանապարհն է։ 

Երիտասարդ արձակագրի նուրբ ստեղծագործությունները ծանոթ են դարձել նաև ռուս ընթերցողին, տեղ գտել «Պսակ»-ում, «Ընտիր էջեր» անթալոգիայում և ուրիշ ալմանախներում։ Դեբենցն իր բուժերը փորձել է նաև թարգմանության ասպարեզում։ 1947թ․-ին Հայպետհրատը տպագրել է Մաքսիմ Գորկու պատմվածքների ժողովածուն, որի թարգմանության համահեղինակներն են Մկրտիչ Արմենը և Ավետիս Դեբենցը։

Դեբենցի անտիպ գործերը ժամանակին պահպանվել են կնոջ պատմաբան, ԵՊՀ-ի դասախոս Աշխեն Գասպարյանի մոտ։ Իր ակնարկներից մեկի մեջ նկարագրելով գարնան աստղազարդ երկինքը, որի վրայով ցոլալով ընկնում են աստղերը՝ թողնելով լուսավոր շառավիղներ, Ավետիս Դեբենցը հարցնում է ինքն իրեն՝ կթողնի՞ ինքը լուսավոր հետք իրենից հետո։ Որ նա թողել է լուսավոր ու պատվավոր հետք ինձ օգնեցին հասկանալու ու համոզվելու գրող Սասուն Գրիգորյանի «Նրանք ընկան երգը շուրթերին» և «Հուշամատյան սիրո և սխրանքի» գրքերը և իմ բարեկամ ճանաչված ալավերդցի, լոռեցի ստեղծագործողների հանդեպ իր յուրատեսակ վերաբերմունքով աչքի ընկնող Սոս Սիրադեղյանը, ով ինձ տրամադրեց Դեբենցի, «Կյանքի սերը» ժողովածուն և նաև ուղորդեց դեպի շնորհալի լոռեցու մասին համացանցում առկա գրառումները։ Անդրադառնալով Ավետիս Դեբենցին նպատակս մեկն էր՝ մեկ անգամ ևս բարձրաձայնել ժամանակն ու պատմությունը ճիշտ գնահատելու պատմության և երևելիների դասերից մշտապես ճիշտ օգտվելու անրաժեշտության մասին։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հայաստան Վաղարշակ Ղորխմազյան Դեբենց

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին