f

Անկախ

Ադրբեջանն ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի․ արևելագետ


Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«44-օրյա պատերազմից հետո #Ադրբեջանը մի կողմից ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, թե արցախյան հիմնախնդիրը «լուծված է», Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով շրջան, այլ՝ «#Ղարաբաղ», և վերջինի տարածքում բնակվող «ընդամենը 20-30 հազար բնակչությունն» էլ կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան այժմ։

Մյուս կողմից զուգահեռաբար #Արցախում ապրող, ըստ էության, ավելի քան 100 հազար տեղաբնիկ բնակչությանն օրերով զրկում է գազամատակարարումից, հումանիտար աղետ ստեղծելով, պարբերաբար կրակի տակ պահում, ահաբեկում շրջանի բնակավայրերը, դրանցում ապրող իր պոտենցիալ «քաղաքացիներին»՝ հոգեբանական և անվտանգային պերմանենտ սպառնալիքի տակ պահելով նրանց և փաստացի մղելով արտագաղթի։

Ադրբեջանի նման քաղաքականությունը առավել նպատակային է դարձել հատկապես ուկրաինական պատերազմին զուգահեռ, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է այլ՝ բազմապատիկ անգամ ավելի կարևոր, մասշտաբային հիմնախնդրի և հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, քան Արցախում շարունակվողն է։

Մինչդեռ Բաքվի այսօրինակ վարքագիծը, վստահաբար, գործելու է նրա իսկ դեմ հիմնախնդրի կարգավորման որևէ միջազգային ձևաչափում բանակցային գործընթացի վերսկսման պարագայում։

Քանի որ ադրբեջանական կողմն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի, ինչպես օրինակ՝ «ո՞ր պետությունն է կրակում գյուղատնտեսական աշխատանք կատարող իր «քաղաքացիների» վրա», կամ «ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով զրկում գազամատակարարումից իր «քաղաքացիներին» կամ «սեփական շրջաններից» մեկը», կամ ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով արտագաղթի մղում սեփական «քաղաքացիներին» և այլն։

Ադրբեջանի վարքագծի նման դրսևորումները ամենապարզ փաստարկներն են առ այն, թե ինչու Արցախը և նրա բնիկ հայ բնակչությունը չեն կարող ապրել Ադրբեջան կոչված արհեստածին պետության կազմում։

Հետևաբար հայկական կողմը պետք է գործի միայն միջազգային միջնորդական ձևաչափերն ակտիվացնելու ուղղությամբ՝ բացառելով #Բաքվի և #Անկարայի կողմից #Երևանին երկկողմ ձևաչափ պարտադրելու բոլոր փորձերը»։

Հայաստան Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին