f

Անկախ

«Ինձ փողով չեն կարող առնել, ես փողով չեմ վաճառվում». Հայկ Եսայանը՝ Ucom-ում ստեղծված վիճակի ու իր հաջորդ քայլերի մասին


Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներերից Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ներկայացրել է ընկերությունում տիրող իրավիճակը, որոնք են լինելու իր ու իր թիմի հաջորդ քայլերը:

Նախ նա ներկայացրել է, թե ինչպես է ստեղծվել Ucom-ը.

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ UCOM-Ը

Դեռեւս 1999 թվականին, երբ մենք երիտասարդ էինք, Ալիկի (իր եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը) հետ՝ 17-18 տարեկան, սկսեցինք մեր առաջին փորձերը այս ոլորտում: Սկսեցինք առաջին հեռախոսակապի ծառայությունները մատուցել. Այն ժամանակ մենք մարդկանց միացնում էինք արտերկիր զանգելու, որը բավականին թանկ էր: Մեզ թվում էր լավ գործ ենք անում եւ բավական հետաքրքիր էր մեզ համար: Հետո բացեցինք առաջին ինտերնետ-սրճարանը: Այդտեղ մեղ շատ օգնեցին մեր ծնողները, որ մեր տունը գրավադրեցին եւ այդ ֆինանսական միջոցներով սկսեցինք մեր գործունեությունը: Ոչ ոք չգիտեր, թե դա ինչ գործունեություն է, դրան միայն ես ու Ալիկն էինք հավատում, իսկ մեր ծնողները մեզ վստահեցին:

2005-ից մենք սկսեցինք Ucom-ի նախագծի մասին մտածել, իսկ 2007-իվ ռեալ սկսեցինք այդ նախագծով զբաղվել: Հետո 2009-ին հասկացանք, որ պետք է փոխվել, որովհետեւ մենք այլ մոդելով էինք շարժվում: Գնացինք օկտիկայով, եւ ամեն ինչ շարժվեց առաջ: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Ոչ թե դա ունենք ես ու Ալիկը, այլ ունենք շատ հզոր թիմ, եւ այդ թիմն ունի Յուքոմը: Մենք ուզում էինք ընկերության անունը դնել Unet: Մեզ պետռեգիստրից ասացին, որ Unet անունով արդեն ընկերություն կա, կարող եք Ucom դնել, այսինքն մենք փող չենք ծախսել անունի վրա, որ բրենդ ունենանք: Մեր բրենդը դուք եք, մեր հզորությունը դուք եք եւ այն անձնակազմն է, որ այսօր որակյալ ծառայություններ է մատուցում:Այն ուղին, որ այդ թիմը 2007-ից անցել է, այն ուղին է, այն մարդիկ են, որ այսօր կան, արժեք են ստեղծում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր շատ-շատերդ շարունակում եք խնդիրներ լուծել ընկերության համար, հանրության համար՝ նույնիսկ հրաժարականի դիմում գրելուց հետո: Ես էլ դիմում գրելուց հետո շարունակում եմ պահանել այնպես, որ ընկերությունն ունենա շարունակականություն»,-հայտարարեց Հայկ Եսայանը:

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ UCOM-ՈՒՄ

Անդրադառնալով Ucom-ում առկա խնդիրներին, Եսայանն ասաց. «Այս խնդիրները բավական երկար ժամանակ է, որ կան: Բավական լուրջ տարաձայնություններ կան ընկերության ռազմավարական տեսլականի շուրջ: Շուրջ 1 տարի ես փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին եւ իմ տեսլականը եւ իմ ուղիով տանել: Ցավոք, դա լավ չի ստացվել, որովհետեւ ես իմ տեսլականը չեմ կարողացել կիսել իրենց հետ, ունենք մոտեցումների տարբերություն: Այդ տարբերությունը բերեց նրան, որ ես գնացի հրաժարականի դիմումով:

Դա խնդիր չի, գուցե դա առավելություն է եւ բոլորիս համար նոր դռներ է բացում: Կա լուրջ տեսլականի տարբերություն: Մինչ այդ ընկերությունը զարգացել է հենց իմ ու Ալիկի տեսլականով: Վստահ եմ՝ մեզ մոտ դա ստացվել է, որովհետեւ այսօր ունենք Ucom, որը իրականում շատ հզոր եւ ուժեղ է:

Մոտ 1 ամիս առաջ մենք դիմեցինք բաժնետերերի՝ առաջարկելով իրենց բաժնեմասը վաճառելու ընկերությանը եւ ստացանք դրական պատասխան: Դա շատ լավ էր, ֆինանսների ներգրավվածության հարցը լուծելուց հետո մենք ստացանք բացասական պատասխան, ինչն ինձ համար մի քիչ վիրավորական էր: Եթե պատրաստ են վաճառել, քեզ ասում են՝ այո, գիտակցելով, որ դու ֆինանսի խնդիր կունենաս եւ չես կարողանա ձեռք բերել բաժնեմասերը, այդ մտադրությամբ են ասում այ, հետո ֆինանսի հարցը լուծվում է, դրանից հետո ասում են՝ ոչ, ինձ համար դա ընդունելի չի:

Այդ պարագայում մենք հասկացանք, որ  գուցե մենք վաճառենք մեր բաժնեմասը եւ ստեղծենք մերը՝ ավելի լավը: Մենք վստահ ենք, որ այն թիմը, որ կա, եթե այն սկզբունքով չաշխատի, վաղը հաստատ այս Ucom-ը չի լինելու, ուրիշ Ucom է լինելու, որը նկատմամբ ես հետաքրքրություն չունեմ: Ես ինձ չեմ տեսնում այդ Ucom-ում: Հետո հասկացանք, որ պետք չի վաճառել:

Հիմա հասկանում եմ, որ չի կարող վաճառվել մեր կտորը: Մենք պետք է լրիվ նորից սարքենք այդ ամենը ու էդտեղ գումարը չի, որ կլինի 100 մլն, թե 10 մլրդ, դա ինձ համար նշանակություն չի ունեցել: Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ինձ փողով չեն կարող առնել, ես փողով չեմ վաճառվում: Ես պաշտոնապես ասում եմ՝ որ ես մեր բաժնետոմսը չեմ վաճառելու: Ես իմ բաժնետոմսերը պահելու եմ, քանի դեռ մեր տսլականը կա, քանի դուք կաք:

Մենք իրենց առաջարկ արեցինք բոլոր մյուս բաժնետերերի բաժնեմասերը գնել 22 մլրդ 100 մլն դրամով: Մենք հասկանում ենք, որ ունենք հզոր թիմ, իրական ռազմավարություն, որը կյանքն ապացուցեց, որ ճիշտ է: Ես վստահ եմ, որ մեր տեսլականն ապագայի համար ավելի լավն է, քան մյուս ընկերությունները, որոնք շուկայում կան:

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Ինչ ունենք մենք, մենք ունենք 6 տոկոս բաժնետոմս, ունենք շատ ուժեղ թիմ եւ իրար շատ հասկացող թիմ: Մենք գնում ենք 6 տոկոս բաժնետոմսով գնելու մնացած 94 տոկոս բաժնետոմսը մյուս բաժնետերերից: Երկրորդ քայլով այդ 100 տոկոս բաժնետոմսից 20 տոկոսը արտոնյալ պայմաններով բաշխում ենք մեր աշխատակիցների մեջ, որպեսզի նրանք հնարավորություն ունենա, օրինակ, 1 դրամով բաժնետոմս գնելու, երբ շուկայում բաժնետոմսն արժի օրինակ 10 հազար դրամ:

Ինչու 20 տոկոս, որովհետեւ 25 տոկոսից ավելին չենք կարող, օրենսդրական սահմանափակում ունենք: Ուզում ենք 20 տոկոսով առաջին քայլը անել, որ եթե ապագայում առաջ շարժվելու խնդիր ունենանք, 21-22 տոկոսի հասցնենք, միանգամից չայրենք մաքսիմալ հնարավորությունը:

Մենք ապագան տեսնում ենք մի գերհզոր ընկերություն, որը տրանսֆորմացիա է լինում տելեկոմ ծառայություններից դեպի բազմատիպի ծառայություններ: Մեր ընկերությունը պետք է լինի մի շարք ծառայություններ մատուցող ընկերությունների փունջ: Մենք ունենք հեռուստատեսություն, քլաուդ սերվիսներ, «յուդրայվ» ենք անում, ու դա պետք է անենք: Ես վստահ եմ, որ մեր տեսլականը իմ հետ կիսում է մեր ողջ թիմը:

Այս տեսլականն առաջ տանելով մեր ընկերությունը պետք է լինի առաջինը: Մենք պետք է լինենք խոշոր հարկատուների առաջին եռյակում: Տելեկոմը արդեն տելեկոմ չի, ինքը դառնում է IT, դառնում է միտք, իսկ միտքը չափելի չի: Գնահատել մտքի գինը, անհնար է: Մենք այս ընկերությունը պետք է սարքենք լավագույնը:

ՈՐՏԵՂԻՑ ԵՍԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ 22,1 մլրդ ԴՐԱՄ

Ուզում եմ ասել, որ գործարքի բնույթից ելնելով Եսայանները չեն գնում բաժնեմասը, բաժնեմասը գնելու է Ucom ընկերությունը եւ ֆինանսական միջոցները ներգրավվելու են ֆինանսական հաստատություններից: Դա կլինեն բանկեր, բոնդեր, թե այլ գործիքներ կկիրառվեն, դա նշանակություն չունի:

Երկրորդ, լուրեր են պտտվում, որ Եսայան եղբայրներն արդեն վաճառել են իրենց բաժնեմասը, նման բան չկա եւ չի կարող լինել: Մենք հստակ որոշել ենք, որ նման բան չի կարող լինել: Մենք հստակ որոշել ենք, որ ընկերությունը գնալու է բաց բաժնետիրական ընկերության, ունենալու է շատ լայն սփռում, շատ բաժնետերեր եւ պարտադիր է, որ այն աշխատակիցները, որոնք երկար տարիներ աշխատել, ջանք են թափել, պետք է ունենան բաժնեմաս:

Որոշ մարդիկ սկսել են զանգել մեր աշխատակիցներին, առաջարկել ինչ-որ կրկնակի աշխատավարձեր: Ես ուզում եմ ասել, որ մեր բաժնետերերը մեկ տարուց ավելի ինձ ճնշում են, որ ես կարողանամ աշխատավարձերը կրճատել: Ու երբ ես ստիպված եմ լինում նոր աշխատակիցների ներգրավումը կանգնեցնել, երբեք չեմ գնացել աշխատակիցների կրճատման, որովհետեւ խնդիր է դրվել աշխատավարձի ֆոնդի 10-15 տոկոս նվազման: Ու այսօր զանգել աշխատակիցներին ու կրկնակի աշխատավարձ խոստանալ, այդ առաջարկողը չի հասկանում բիզնեսից: Եթե մարդիկ կան, որ կարծում են, որ Ucom-ում հնարավորություն կար աշխատավարձերը երկու անգամ բարձրացնել ու դա ես չեմ արել, ուրեմն ես իօրավունք չունեմ որեւէ մեկի աչքերի մեջ նայելու: Նման հնարավորւթյուն չի եղել: Մենք ունենալու ենք մի հատ ընկերություն, որի մասին պետք է ֆիլմ նկարել, թե ինչ է արել այսքան կարճ ժամանակում:

Հայկ Եսայան Ucom ընկերություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին