f

Անկախ

Արցախցին իր հայրենիքում կմորթվի, բայց թուրքին թույլ չի տա տիրանա Արցախին․ԱՀ նախկին պատգամավորը Արցախում առկա իրավիճակի մասին


Արդեն հինգերորդ օրն է՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից։ Հիվանդանոցները, դպրոցները չեն ջեռուցվում, տներում ցուրտ է, արտադրամասերն ու սննդի օբյեկտները լուրջ վնասներ են կրում։

Այս ամենին զուգահեռ շեշտակի աճել է լարվածությունը սահմանամերձ բնակավայրերում. Խրամորթը, Նախիջևանիկը, Կարմիր Շուկան, Խնուշինակը թշնամու կրակահերթերի տակ են

Ինչպե՞ս են արցախցիները դիմակայում օր-օրի ահագնացող մարտահրավերներին, ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան, այս եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանի հետ, ով նախ նկատեց․

-Անկեղծ ասած, ես երբեք էլ չեմ համալրել այն միամիտների շարքերը, որոնք հավատում էին, որ թշնամին ունակ է կանգ առնել, չեմ հավատացել բարեկամական հարաբերություններ հաստատելու թշնամու, իբրեւ պատրաստակամությանը։ Թուրքը մնում է թուրք, արցախցիներս դա արդեն վաղուց ենք հասկացել։ Եթե անգամ քաղաքական ինչ-որ գործընթացներով փորձեն հավատացնել, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ ուզում են խաղաղություն հաստատել, դա ընդամենը ցնորք է։ Նրանք, այդ խաղաղության խոստումներին կարող են հավատալ, ովքեր ծանոթ չեն թուրքի կեղտոտ, մարդասպան ձեռագրին։

Ինչ վերաբերում ներկայիս սադրանքները կապել ռուս-ուկրաինական պատերազմով, կներեք, ես դրան չեմ հավատում, գուցե դա նպաստել է, բայց դա պատճառը չէ։ Որովհետեւ կրկնում եմ թշնամին երբեք էլ չի հանդարտվել ու չի էլ հանդարտվելու։ Դարանակալ թուրք թշնամին շարունակելու է իր մարդասպան քաղաքականությունը, ոչ մի խաղաղության պայմանագիր ունակ չէ փոխելու մարդասպան, հայատյաց թուրքի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Թշնամին միշտ մնալու է թշնամի, ու ես անկեղծ զարմանում եմ, որ ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, ովքեր հավատում են թշնամուց բարեկամի վերածվելու սցենարին։ Նման մարդիկ, թող գան Արցախ ու առերեսվեն ամեն ժամ, ամեն վարկյան թշնամու ագրեսիային ու հետո՝ տեսնեմ կարող են նույն ոգեւորությամբ խոսել խաղաղության մասին։

-Տիկին Մխիթարյան, ըստ Ձեզ հնարավո՞ր է, որ կրկին դիմեն լայնամաշտաբ ռազմական գործողությունների։

-Գիտեք, թուրքից ամեն ինչ սպասելի է, չեմ զարմանա, որ վաղը նրանք օգտագործեն առիթը եւ դիմեն կայնամաշտաբ պատերազմի։ Թեեւ ռուս խաղաղապահների սանձող առկայությունը առկա է, անկախ ամեն ինչից, բայց հաշվի առնելով թշնամու ստոր էությունը, ոչինչ բացառել հնարավոր չէ։

-Տիկին Մխիթարյան, ինչպե՞ս է կարողանում արցախցին իր մեջ ուժ գտնել ու դիմակայել այս մարտահրավերներին։

-Շնորհակալ եմ նման հարցի համար, գիտեք, արցախցու հոգեվիճակի մասին պատկերացում ունեն այն մարդիկ, ովքեր հոգով գոնե արցախցի են։ Դուք պատկերացնում ենք, մենք ամեն օր տեսնում ենք Շուշիի բարձունքը, որը այսօր թշնամու տիրապետության տակ է։ Պատկերացրեք, թե ինչէ զգում արցախցին ամեն օր անցնելով թուրքի կողքով, տեսնելով, որ մի կածան է մնացել ընդամենը, որը կապում է Արցախին մայր Հայաստանի հետ։ Մեր անվտանգությունը այլեւս երբեք ապահով չի լինելու, հիշեք, թե ինչպես ամիսներ անց Շուշիին հարող ճամփեզրին գնդակահարեցին հայ երիտասարդին։ Արցախցին գոյատեւում է Արցախում միայն նրա համար, որովհետեւ սիրահարված է իր հողին, որովհետեւ արցախցին իր հայրենիքում կմորթվի, բայց թուրքին թույլ չի տա տիրանա Արցախին։ Մենք ամուր կառչած ենք մեր հողին ու մինչեւ վերջին շունչը պայքարելու ենք մեր երկրի համար։

-Տիկին Մխիթարյան, ինչպե՞ս եք տեսնում Արցախին ապագան սահմանազտման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում։

-Գիտեք, ակնհայտ է, որ սահամագծման եւ սահմանազտման գաղափարի տակ ընկած է այն նպատակը, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից։ Հայաստանյան իշպանությունները երեւի արդեն հաշտվել են թշնամու այն գաղափարի հետ, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Ես չգիտեմ, թե սահման գծողները ինչ են մտածում, բայց փաստ է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են մեզ ողջ-ողջ գերի հանձնել Ադրբեջանին եւ սահմանազատու-սահմանագծումը հենց այդ գործընթացը օրինականացնելուն է միտված։ Դպրոցական երեխային էլ է հայտնի, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանազատմա-սահմանագծման աշխատանքների արդյունքում՝ առանձին Արցախ չի լինելու։ Բայց արցախցիների պայքարը դեռ առջեւում է, մենք չենք հանձնվելու։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

12 Մարտ, 2022 13:00

Արզիկ Մխիթարյան հարցազրույց Արցախ Հայաստան Ադրբեջան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին