f

Անկախ

Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ նվաճեց՝ կարատեի խոշոր միջազգային մրցաշարում


Մարտի 5-6-ը, Լեհաստանի Բիդգոշ քաղաքում տեղի ունեցավկարատեի 21-րդ «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարը։ Հայաստանի կարատեի միության հավաքականի մարզիկներ Դավիթ Թարոյանն ու Կամո Ունանյանն այս կարևոր մրցաշարումնվաճեցին մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

Հավաքականի մարզիկ Դավիթ Թարոյանը, շոտլանդացու հետ թեժ պայքարում,կիսաեզրափակչում ձեռքի լուրջ վնասվածք ստացավ, բայց բրոնզե մեդալի համար գերազանց հաղթանակ տարավ։ 

Իսկ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը,3։0 հաշվով հաղթելով լեհ մարզիկին,արժանացավ Ոսկե մեդալի և դարձավ առաջնության հաղթող։

Ի դեպ, կարատեի միջազգային կարևոր մրցաշարին Հայաստանի կարատեի միության հավաքականի մարզիկները մեկնել էին մարզիչ Տիգրան Մուրադյանի ուղեկցությամբ:

«Հայաստանի կարատեի միության հավաքականի մեր տղաների՝հատկապես Կամո Ունանյանիգրանցած բոլոր արդյունքներով հպարտանում եմ»,- հաղթանակի համար շնորհավորելով, մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Կարապետյանն ում հիվանավորությամբ են տղաները մեկնում մրցումների։

Ըստ զրուցակցի, մեր օրերում նման մրցումներ կազմակերպելն արդեն իսկ բարդ է, ուր մնաց թե մեկնել ու բարձր պահելով երկրիդ պատիվը՝  հաղթանակած վերադառնալ, ինչպես անում են մեր հավաքականի մարզիկները։

«Մեր երկրի պատիվը բարձր պահելու համար հայ մարզիկը վտանգում է և՛ առողջությունը, և՛  կյանքը։ Օրինակ, հենց այս, «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցելու համար Կամո Ունանյանն անտեսելով առողջական խնդիրները, առանց երկմտելու զօր ու գիշեր մարզվելով մեկնեց մրցաշարին ու ոսկե մեդալ նվաճելով դարձավ առաջնության հաղթող»,-հպարտորեն արձանագրեց Լ․Կարապետյանն ու շտապեց համեմատական եզրահանգումներ անել․ «Գուցե այլ երկրներում մարզիկներն ավելի շատ հնարավորություններ ունեն, քանի որ իրենց համար խոշոր ներդրումներ են անում, բայց ոչ միշտ են բարձր արդյունքներ գրանցում։ Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ենք ֆինանսապես աջակցում մեր տղաներին, երբեմն հենց մարզիկն է ներդրում անում, որպեսզի մեկնի հեղինակավոր մրցաշարին ու վերադառնում է հաղթանակած։ Դա խոսում է մեր մարզիկների լավ պատրաստվածության մասին։ Այ հենց դրանում վստահ լինելով էլ որոշեցի կանգնել Հայաստանի հավաքականի կողքին ու աջակցել, որպեսզի  աշխարհում և ամենուրեք, որտեղ որ մասնակցում են մրցումների, բարձր պահեն մեր երկրի պատիվը։ Դրա համար շնորհակալ եմ մեր հավաքականին, քանի որ իրոք դժվար ճանապարհով են այդ ամենին հասնում, բայց փոխարենը մեր և երկրի պատիվն են բարձր պահում՝ ամենօրյա տաժանակիր մրցումների արդյունքում»։

Չլինելով սպորտի աշխարհից, Լիլիթ Կարապետյանն ասում է, որ այս ոլորտում ներդրում անելն իր համար գերնպատակ է ունեցել․«Որպեսզի, մեր երկրի դրոշը բարձր ծածանվի աշխարհի տարբեր հեղինակավոր սպորտային մրցումներում։ Օրինակ, նախորդ տարի,Կամոյի առաջարկով հավաքականի մարզիկների համար նույնիսկ աշխատավարձ էինք սահմանել, որպեսզի մարզվելուն զուգահեռ չմտածեն գումար վաստակելու մասին»։

Աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարվա պլանների մասին Լիլիթը երկմտեց․«Այս տարվա պլանների մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ չենք կարող կանխատեսել, թե վաղն ինչ կարող է լինել։ Բայց հնարավորինս ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր հավաքականի կողքին լինեմ։ Շատ կուզենամ, որ աշխարհի վիճակը կայունանա, որպեսզի կարողանամ հնարավոություն ունենալ ավելի շատ մարզիկների հովանավորել, որոնք էլ՝ մեր երկրի պատիվը պարձր կպահեն միջազգային ռինգերում»։

 

Դավիթ Թարոյան Կամո Ունանյան բ կարատե ոսկե մեդալ բրոնզե մեդալ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին