f

Անկախ

​ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ԵՎ ԱՍՏՂԻԿ.Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը


Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը՝ Վահագնի ծնունդը:

Վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել: Ուժն առանց սիրո ավերող է, սերն առանց ուժի՝ անզոր….

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչքունքն էին արեգակունք։

Ամեն ազգ նման է իր երկրպագած երկնային ուժերին: Եվ հայության մեջ միշտ առանձնահատուկ հարգանք ու պատկառանք է եղել հայ զինվորի, ռազմիկի նկատմամբ: Բնականաբար, հայերս մեր նախաքրիստոնեական դիցարանում ունեցել ենք ռազմի ու քաջության աստված՝ հանձին Վահագնի:

Ի դեպ, Վահագնի պաշտամունքը ամենաառաջնայինն է համարվել հայոց մեջ: Հայոց առասպելաբանության մեջ Վահագն ռազմաստվածը հաճախ հիշատակվում է նաև որպես կայծակի, շանթի աստված, երբեմն՝ Արևի աստված: Նա կենսատու լույսի հովանավորն էր, որ ամենուր պայքարում էր չարի դեմ, խավարի դեմ:

Ի դեպ, Անանիա Շիրակացու հաղորդման համաձայն՝ Տիտանյան Բելի դեմ մարտնչողն ու նրան տապալողը ոչ թե Հայկ նահապետն էր, այլ Վահագն աստվածը: Հայերը երկնային մարմիններից Հարդագողի ճանապարհ են կոչել Ծիր կաթինը:

Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, դրա մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:

Հայոց տոմարի յուրաքանչյուր 27-րդ օրը նվիրված էր Վահագնին: Վահագն աստծուն նվիրված տաճարներ Հայաստանում ամենուր էին: Իսկ գլխավոր տաճարը Տարոնում էր՝ Վիշապ քաղաքի մերձակա լեռան լանջին: Վիշապի Վահագնի տաճարում դրված է եղել Վահագն Վիշապաքաղի արձանը, տաճարը հարուստ էր, լի ոսկով և այլ գանձերով, որ բարբարոսաբար թալանվեց ու ավերվեց 301 թ. Գրիգոր Պարթևի կողմից:

Վահագնի խորհրդանիշը Խաչ պատերազմին էր՝ սվաստիկան, որ իր արտահայտությունն է գտել նաև ազգային էպոսում: Խաչ պատերազմին հայ ռազմիկի պատվո նշանն էր, որ կրում էր ռազմիկն աջ բազկին, մարտից առաջ երդվում Վահագնի բազկով ու զարկում թշնամուն:

Հետագայում, որոշ ուսումնասիրողների կարծիքով, հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի շնորհիվ մեր սվաստիկան հայտնվեց գերմանական ռեյխի խորհրդանիշների շարքում: Քրիստոնեական շրջանում էլ Վահագնի խորհրդանիշը, արդեն որպես զարդ, պահպանվեց շատ եկեղեցիների ճակատին: Այսօր էլ, եթե եկեղեցու ճակատին տեսնում ենք Խաչ պատերազմին, ուրեմն եկեղեցին կառուցված է կործանված վահագնական տաճարի փլատակների վրա: Ուղղակի միջնադարում վարպետները հին տաճարի դեկորացիաներն արդեն որպես զարդ օգտագործել են քրիստոնեական ճարտարապետության մեջ:

Հայոց Անի մայրաքաղաքի խորհրդանիշն էլ եղել է Խաչ պատերազմին, որը մինչ օրս ներսից զարդարում է քաղաքի Ավագ դռան ճակատը: Վահագնի տաճարներում դպրոցներ են գործել: Հայ մանուկներն այնտեղ 8-ամյա կրթական փուլ են անցել, նրանց, ռազմարվեստից զատ, սովորեցրել են արհեստներ, արվեստներ, կենցաղավարություն: Վահագնական դպրոցներն իսկական դարբնոցներ են եղել հայ պատանիների համար, որոնք դպրոցն ավարտելուց հետո կյանք են մտել՝ պատրաստ սուր ճոճելու հանուն ազգի, հայրենիքի և պատվի: Վահագնի տաճարի քրմերն ավանդաբար հայոց Վահևունյաց նախարարական տոհմի պայազատներն են եղել:

Վահագնին են նվիրված հայոց տոնածիսական համակարգի շատ ծեսեր, տոներ. մասնավորապես՝ Տրնդեզը: Սուրբ Սարգսի տոնն էլ վահագնական տոնածիսական համակարգի աղավաղված ձևն է, Համբարձումը հին հայոց մեջ նշվել է որպես Վահագնի և Աստղիկի սիրո տոն, բայց վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել:

Ի դեպ, այսօր էլ արորդիներն այդ օրը նշում են որպես ամանոր՝ Վահագնի ծնունդ: Մարտի 21-ին է սկսվում հայոց տոմարը՝ Արեգ ամսվա Արեգ օրը: Սովորույթի համաձայն՝ ողջ Հայաստանում մարտի 21-ի արևագալը մարդիկ դիմավորել են արթուն՝ ոտքի վրա, ապա փառաբանել Վահագնին, հայոց աստվածներին, վառել ծիսական կրակը, զոհաբերություն մատուցել Վահագն աստծուն, հիմնականում՝ արջառ, և սկսել ամանորյա խրախճանքը:

Հայոց տաճարներում ազգային երգ ու պարն է թևածել, հայոց նազանի աղջիկներն են իրենց հեզաճկուն պարերը պարել, հայոց պատանիներն ու երիտասարդներն են մեր ազգային ռազմապարերը պարել, ռազմախաղերը խաղացել, ազգովի խրախճանք է եղել, և մեծ ու փոքր, կին թե տղամարդ, շինական թե իշխանավոր հավասարապես օգտվել են նույն սեղանից, հանց մեկ միասնություն:

Վահագնը Հայոց դիցարանում, բնականաբար, պետք է ունենար իր սիրեցյալին, հանձին Աստղիկի, որ սիրո և գեղեցկության աստվածուհին է: Աստղկական գլխավոր տաճարը գտնվում էր Աշտիշատում: Աշտիշատից ոչ հեռու գտնվում էր Աստղկաբերդը, որի պահապան քրմերի գործառույթը Աստղիկի տաճարի պաշտպանությունն էր: Աստղիկի տաճարը երբեմն կոչել են նաև Սենյակն Վահագնա:

Հայոց ավանդապատումի համաձայն՝ Վահագնն ու Աստղիկն այդ սենյակում են հանդիպել, և նրանց սիրո արգասիքը կենարար ջուրն է եղել, ոսկե անձրև է տեղացել հայոց դաշտերի վրա: Աստղիկին նվիրված տաճարներ Հայաստանում ամենուր են եղել: Նշանավոր էր Վանա լճի ափին՝ Արտամետում գտնվող տաճարը:

Ի դեպ, աստղկական տաճար է եղել նաև Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տեղում: Աստղիկի անունն է կրել հին հայոց տոմարի ամեն ամսվա 7-րդ օրը: Ի տարբերություն հունա-հռոմեական և ասորական սիրո աստվածությունների՝ Աստղիկը բարեպաշտ ու խոհեմ էր: Նրա սերն ու հմայքը միայն Վահագնինն էին:

Ավանդույթը պատմում է, որ երբ ամեն լուսաբացին Աստղիկը մերկանում էր և Արածանիի ջրերը մտնում լողալու, բազում պատանիներ էին հավաքվում, որ տեսնեն սիրո դիցուհու մերկությունը: Բայց բարեպաշտ դիցուհին մշուշով էր պատում չորս դին, որովհետև իր կուսական գեղեցկությունը միայն Վահագնինն էր:

Ի դեպ, այդ պատճառով Արածանիի հովիտը Մշո դաշտ է կոչվում: Սակայն մի օր չար վիշապը (որ հայոց առասպելաբանության մեջ հանդես է գալիս նաև Աժդահակ անունով) փախցնում է Աստղիկին: Արարատի երկրից պակասում է սերը: Եվ Վահագնը մեկնում է Աստղիկին որոնելու: Նա իր սիրեցյալին գտնում է խոր վիհի մեջ փակված: Վահագնը մենամարտում է Վիշապի դեմ, հաղթում նրան: Դրա համար Վահագն ռազմաստվածը նաև Վիշապաքաղ է կոչվում: Ապա իր թուր-կեծակիով զարկում է վիրապի բերանը փակած 40 ջաղացի քարին և փշրում՝ ազատելով Աստղիկին գերությունից: Այս պատումն իր անդրադարձն է գտել նաև ազգային էպոսում:

Դրանից հետո Վահագնը Աստղիկին գրկած տանում է Արաքսի ափ, Արաքսի ջրերով լվանում նրա ոտքերը: Դաշտը փշապատ էր, և Աստղիկի ոտքերից արյուն է կաթում: Ամեն կաթիլ արյան տեղը վարդի թփեր են բուսնում: Այստեղից է բխում հայոց Վարդավառը՝ սիրո տոնը: Ի նշանավորումն դրան՝ Վարդավառին պատանիներն ու աղջիկները միմյանց վարդաջրով են ցողել:

Քրիստոնյա եկեղեցին նենգափոխեց սիրո տոնը և ներկայացնում է որպես Հիսուսի պայծառակերպության տոն: Հայկական ժողովրդական հեքիաթներում էլ պահպանվել է Վահագնի և Աստղիկի սիրո պատմությունը: Շատ հեքիաթներ ունենք, որոնցում Վիշապը գալիս փակում է կենարար ջրի ակն ու պահանջում կույս աղջիկ: Եվ Վիշապին դարձյալ հաղթում է հերոսը: Սա անմիջականորեն առնչվում է սիրո դիցուհի Աստղիկի պաշտամունքին, քանզի Աստղիկը նաև կենարար ջրի հովանավոր աստվածուհին է: Ի դեպ, Աստղիկը կուսության խորհրդանիշն է: Նրա խորհրդանիշն աղավնին ու ծիծեռնակն են:

Հայոց ավանդույթի համաձայն, երբ Վահագնն ու Աստղիկն ամուսնանում են, հարսանիքի ժամանակ Աստղիկն շտապելուց ցած է գցում ուսի լավաշը: Եվ Աստվածամայր Անահիտն արգելում է այդ պսակը՝ ասելով, թե նա, ով հացը գետնին կգցի, անարժան է հարսնանալու:

Վահե Լորենց

​ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ԵՎ ԱՍՏՂԻԿ անցյալից ամանոր Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին