ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ասել է Պետդումայում ՌԼԴԿ-ի խմբակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը բուժումը եւ վերականգնումը շարունակում է բժիշկների պլանի համաձայն։ Ավելի վաղ Telegram-ալիք 112-ը եւ РЕН ТВ-ի եւ «Известия»-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ բժիշկները Ժիրինովսկուն երկրորդ անգամ կոմայի վիճակի մեջ են մտցրել։