f

Անկախ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նվիրել են ավտոմեքենաներ, անօդաչու թռչող սարքեր


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։

Տեսչական մարմնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը, որը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու գործին։

Համաձայն 2021թ կնքված փոխըմբռնման հուշագրի Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 Լադա Նիվա Լեգենդ 4x4 կլասիկ մակնիշի ավտոմեքենա, ժամանակակից անօդաչու թռչող սարք և այլ տեխնիկական միջոցներ։

Հովհաննես Մարտիրոսյանը հյուրերին պարգևատրել է կրծքանշանով ու շնորհակալագրով։

Մեկ այլ համագործակցության շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակը՝ WWF Armenia-ն Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 անօդաչու թռչող սարք, որոնց միջոցով օդից հսկողություն կիրականացվի ջրային գոտիներում, անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N325–Ա որոշման համաձայն համապատասխան գույքը հատկացվել է ԲԸՏՄ-ին։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Հայաստան Կովկասի բնության հիմնադրամ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին