f

Անկախ

Թուրքիան զիջումներ է սպասում Հայաստանից Ցեղասպանության, Արցախի և Արևմտյան Հայաստանի հարցերով. ИА Реалист


Հայաստանը բոլոր շանսերն ունի դառնալու կիսագաղութ, որը նախ կհեղեղեն թուրքական ապրանքները՝ մրցակցության մեջ ոչնչացնելով տեղի արտադրությունը, այնուհետև՝ նաև  առավել աղքատ երկրներ տարվող թուրքական ձեռնարկությունները, նշում է պատմաբան Անտոն Եվստրատովը:

Հայաստանի և Թուրքիայի բանակցությունները՝ սկզբում հատուկ ներկայացուցիչների, այնուհետև արտաքին գործերի նախարարների մակարդակով, չեն կարող մի շարք հարցեր չառաջացնել՝ կապված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և առհասարակ նրա ազգային շահերի հետ: Կասկած չկա, որ խաղաղության ձգտումը հիանալի է, բայց ամեն ինչ կախված է ապագա պայմանագրի պայմաններից, դրանք էլ՝ կողմերի բանակցային դիրքերից: Եվ հարկ է նայել ճշմարտության աչքերին. իրավահավասար, երկկողմ բանակցությունները ենթադրում են յուրաքանչյուր մասնակցի ձեռքին որոշ հաղթաթղթեր, ուժեղ դիրքեր և հնարավորություններ, որոնց օգնությամբ նա կարողանա որոշ դեպքերում իր համար ձեռնտու պայմաններ շահել, որոշ դեպքերում էլ հաստատակամություն դրսևորել, ինչ-որ չափով ճնշել ընդդիմախոսին:

Հայաստանն այժմ նման հաղթաթղթեր չունի, կնշանակի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցություններում (որոնց մասին նույնպես խոսել են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն), այն էլ երկկողմ, առանց աջակցության, պարզապես ստիպված կլինի ստորագրել այն ամենը, ինչ կթելադրեն դեմառդեմ: Հայաստանում բազմիցս են հայտարարել Թուրքիայի հետ համաձայնության գալու ձգտման մասին առանց նախապայմանների: Եվ չափազանց ցավալի պատմական պարադոքսն այն է, որ նախապայմանները տվյալ իրավիճակում կարող է առաջադրել հենց թուրքական, ոչ թե հայկական կողմը, այն դեպքում, երբ իրականում այլ կերպ պետք է լիներ, չէ՞ որ հենց Հայաստանը Թուրքիայից լրջագույն, գլոբալ և բառացիորեն մետաֆիզիկական պահանջ ունի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը:

Բնական է, որ Անկարան չի գնացել և չի պատրաստվում գնալ դրան Երևանի հետ բանակցություններում, հետևաբար բուն բանակցությունների փաստն արդեն միակողմ և որևէ կերպ չվասարակշռված զիջում է հայկական կողմից: Բայց կրկնեմ՝ դա կարող է միայն սկիզբը լինել, Հայաստանին նաև ուրիշ նվաստացնող պայմաններ կառաջադրեն, որոնց հակադրվելու հնարավորություն նա հազիվ թե ունենա: Շատ հավանական է, որ խոսք լինի Արցախը զիջելու մասին… Ակնհայտ է, որ Թուրքիան չափազանց շահագրգռված է այդ բանակցություններով և ՀՀ-ի հետ խաղաղության արդյունքով, դա կընդլայնի իր ազդեցության տարածքը ի լրումն Լիբիայի, Հյուսիսային Սիրիայի և Ադրբեջանի: Ավելին, Հայաստանի տարածքն իր հաղորդակցության կարիքների համար օգտագործելու հնարավորություն ձեռք բերելով՝ Անկարան կարող է էապես էժանացնել և թեթևացնել մերձկասպյան երկրներ և այնուհետև Կենտրոնական Ասիայի երկրներ թափանցումը, էլ չասենք ուղիղ երկաթուղային հաղորդակցության մասին իր դաշնակից Ադրբեջանի հետ: Այդ գործոնը «մի ժողովրդի երկու պետություններին» հնարավորություն կտա վերահսկելու նաև Իրանի առևտուրը Հայաստանի հետ և Հայաստանի միջով և ամուր հաստատվելու Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտում: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Հայաստանը չի կարող Թուրքիային իրավահավասար գործընկեր լինել: Ավելին՝ նա բոլոր շանսերն ունի դառնալու կիսագաղութ, որը սկզբում կհեղեղեն թուրքական ապրանքները՝ մրցակցության մեջ ոչնչացնելով տեղական արտադրությունը, այնուհետև՝  նաև առավել աղքատ երկրներ տարվող թուրքական ձեռնարկությունները և այլ բիզնես կառույցները:

Ակնհայտ է, որ թուրքերին, ի հեճուկս Հայաստանում եղած որոշ ակնկալիքներին, պարզապես ձեռնտու չի լինի բարձրացնել կենսամակարդակը Հայաստանի տարածքում, հակառակը՝ Թուրքիային կհետաքրքրի  էժան և հնարավորինս որակյալ աշխատուժը: Որպես տվյալ թեզի հիմնավորում հիշեցնեմ, որ թուրքական բիզնեսը և ներդրումները որևէ կերպ չբարելավեցին Վրաստանի բնակչության հիմնական զանգվածի կենսամակարդակը: Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի հետ խաղաղության դեպքում Երևանը ստիպված կլինի վերջնականապես և պաշտոնապես հրաժարվել անգամ Արևմտյան Հայաստանի տարածքների հռչակագրային պահանջներից:

Դա հայ հասարակության մեջ գոյություն ունեցող քաղաքական, մշակութային և անգամ աշխարհայացքային իրականության լիակատար վերակառուցում կդառնա: Իրականում պատրաստ է արդյոք հայ հասարակությունը նման զիջումների, ինչպես հայտարարում է Արարատ Միրզոյանը և վկայում են (իհարկե, բավական կողմնակի) որոշ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները: Այս հարցի պատասխանից այժմ Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ-շատ բան է կախված…

Անտոն Եվստրատով

Քաղաքական մեկնաբան, պատմական գիտ, թեկնածու, Ռուս-հայկական համալսարանի աշխատակից

Աղբյուրը՝ ИА Реалист



 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին