f

Անկախ

Փլուզվում է ողջ "արևմտյան արժեքներ" դիսկուրսը..


Հլը տաք ենք, չենք ջոկում՝ ինչ կարգի մեծ փոփոխություններ են լինում՝ փլուզվում է ողջ "արևմտյան արժեքներ" դիսկուրսը։ Աղմուկի ու ռազմական իրադարձությունների տաքության մեջ դեռ չի նկատվում, թե ոնց հետճշմարտության դիրքավորումները ցուցանում են հրաժարում երկրորդ համաշխարհայինից հետո հռչակված արժեքներից, օրինակ՝ կարելի ա բռնության, մահվան կոչ անել ռուսների դեմ, վարձկաններ հրավիրել սոցցանցերում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ինչը արգելված էր ցանկացած այլ դեպքում, փակել մեյնսթրիմ մեդիայից զատ այլ տեսակետների դուռը, սպորտ ու մշակույթի ոլորտներում չոր քաղաքականով ռասայական ու էթնիկ ճնշումներ բանեցնել և այլն։

Սովետի վերջին տարիներին էր էդպես․ հռչակված արժեք ու կարգախոսները միայն պատերին էին ու պաշտոնական խոսքի մեջ, իսկ իրականում մարդիկ այլ բաներ էին դավանում, իրականությունը ուրիշ հիմքեր ուներ։

Հիմա նույնն ա կատարվում արևմտյանի հետ, ու ինչքան էլ մարդիկ հրապարակային դիրքորոշմամբ էդ պուպուշ արժեքները վկայակոչեն, իրենց ներսում, վաղ, թե ուշ կամ արդեն, գիտակցում/ելու են, որ կեղծում են, ինչպես գիտակցում էին ուշ-սովետական մարդիկ։

Ավարտվեց գաղափարախոսական հակադրության էպոխան, արժեքային տարաձայնությունների շղարշը քրքրվեց ռումբերից, ու հիմա զուտ ստրատեգիական շահերի քարտեզի վրա են խաղում բոլորը։ Բայց դեռ խոսում են նախկին բառերով։ Դեռ չկա նոր իրականության լեզուն։

Թեպետ եղել են ու կան ինտելեկտուալներ, որ տարիներով խոսում էին էս ամեն ինչի մասին, զգուշացնում էին։ Դրանց մեջ առաջինը հայտնի գիտնական Չոմսկուն նշեմ, քանի որ նա նաև հայկական թեմաներից է խոսել։ Դինքի սպանության տարելիցին էլ, չնայած ծեր հասակին, գնացել հասել է Ստամբուլ ու "Ակոսի" խմբագրության բաց լուսամուտից ելույթ ունեցել՝ դատապարտելով ցեղասպանության շարունակությունը։

Շատ խորհրդանշական է, որ Չոմսկու ասածս ելույթի փոխարեն դնում եմ դահլիճի էս սիրողական նկարահանումը, որտեղ միայն ծափեր են, չկա խոսքը։ Ցանցում չգտա էդ կարևոր նյութը, ու չնայած դրա բացակայությունը կարող է զուտ հայեցի անփութության հետևանք լինել, բայց խոսքի ազատության էսօրվա տապալման ֆոնին կարծես մարմնավորում է "արևմտյան արժեքների" ասածս էպոխայի ավարտը։ Ծափերով։

Վիոլետ Գրիգորյան ՖԲ Գրառում արևմտյան արժեքներ Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին