f

Անկախ

ԱԹՍ դասընթացներ՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից


Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մարտի 3 - ապրիլի 6 իրականացվում են առցանց ԱԹՍ դասընթացներ 10 - 18 տարեկան պատանիների համար։ Մասնակցության 514 հայտերից ընտրվել է 57 երեխա, ովքեր այժմ մասնակցում են դասընթացներին։

ԱՏՁՄ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱԹՍ դասընթացի արդյունքում երեխաները ծանոթանում են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին և շահագործման կանոններին, ուսումնասիրում ԱԹՍ-ն շահագործման նախապատրաստելու  գործընթացը, ինչպես նաև նման սարքերի սպասարկման առանձնահատկությունները։

«Դասընթացը կազմակերպելիս հաշվի ենք առել այն բացերը, որ նկատելի էին նախորդ տարվա սեպտեմբերին՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի ընթացքում։ Ուստի ընտրեցինք համապատասխան թեմաներ՝ տվյալ դասընթացն առավել արդյունավետ դարձնելու և երեխաներին գալիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստելու համար», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Դասընթացի շրջանակներում կազմակերպվելու է երկու այց՝ դեպի Երևան (մարտի 25-27) և Գյումրի (ապրիլի 3), որոնց ընթացքում երեխաները կայցելեն ԱԹՍ արտադրող ընկերություններ և ավիամոդելավորման խմբակներ։ Գյումրի կատարվելիք այցի ժամանակ նրանց կտրվի առաջադրանք իրենց ձեռքերով պատրաստելու ԱԹՍ՝ մեկամսյա դասերի արդյունքում իրենց ստացած գիտելիքով։ Հաղթողին սպասվում է անակնկալ նվեր, իսկ բոլոր մասնակիցներին կտրվի դասընթացի մասնակցությունը փաստող հավաստագիր։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին Լոռու Լեռնապատ գյուղում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվեց «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, որի նպատակն էր մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։

ԱԹՍ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթ Կարեն Վարդանյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին